Դոմինիկյան Հանրապետությունում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել
Յոթ ուղևոր, ինչպես նաև երկու օդաչու զոհվել են Gulfstream GIV SP ինքնաթիռի կործանման հետևանքով, որը տեղի է ունեցել Սանտո Դոմինգոյի օդանավակայանում վթարային վայրէջքի փորձի ժամանակ։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով Helidosa ավիաընկերությանը։
HI1050 Gulfstream GIVSP ինքնաթիռը մեկնել է Մայամիի Սանտո Դոմինգոյի Լա Իսաբելա միջազգային օդանավակայանից անձնակազմի 2 անդամներով և յոթ ուղևորներով։ Թռիչքից կարճ ժամանակ անց նա վթարի է ենթարկվել՝ փորձելով արտակարգ վայրէջք կատարել Լաս Ամերիկասի օդանավակայանում։
Օդանավակայանի փաստաթղթերի համաձայն, որոնք հրապարակել է Acento-ն, թիվ 3555 չվերթի վեց ուղևորներ ԱՄՆ քաղաքացիներ են, ևս մեկ ուղևոր և անձնակազմը՝ դոմինիկացիներ։