«Հանրակրթության մասին» օրենքի նախագծով 4 հիմնական ուղղություններով փոփոխություն է առաջարկվում
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ներկայացմանն ասաց, որ առաջարկում են 4 հիմնական ուղղություններով էական փոփոխություններ:
Նա նշեց, որ այդ ուղղություններն են. հանրակրթության կառավարման ուղղություն, առաջարկում են անցում կատարել դպրոցի գործադիր մարմնում տարանջատված գործառույթների իրականացման՝ առանձնացնելով վարչատնտեսական ղեկավարումը բովանդակային կառավարման գործընթացից և վարչատնտեսական ղեկավարման գործառույթը սահմանելով կենտրոնացված կարգով:
Երկրորդ հիմնական փոփոխությունն է. գործադիր մարմնի նշանակման պրոցես են առաջարկում ի հակադրության այսօր գործող խորհուրդների կողմից ընտրովի գործընթացի, ուսուցիչների մասնագիտական զարգացում՝ էապես վերանայելով ատեստավորման տարակարգերի շնորհման գործընթացները:
Երրորդ ուղղությունը վերաբերում է ներառական կրթությանը, չորրորդ՝ հանրակրթության բովանդակության փոփոխությանը, որը, ըստ Ժ. Անդրեասյանի, համահունչ է իրենց կողմից իրականացվող չափորոշչային փոփոխություններին, որը ներկայումս փորձարկման փուլում է:
Նշենք, որ այսօր ԱԺ արտահերթ նիստի օրակարագում է նաև հենց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան