Օրինագծի նպատակը, դպրոցների կառավարման նոր, ես կասեի՝ իշխանահաճո մոդելի որդեգումն է. Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն այսօր ԱԺ-ում ընթերցեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի հիմնավորման մեջ բերված մի նախադասություն, որում ասվում էր. «Նպատակը՝ լիարժեք արտացոլել 2019 թ. մեկնարկած հանրակրթության բովանդակային բարեփախման էությունը և օրենքի սահմանումները ներդաշնակեցնել ռազմավարական մոտեցումներին»:
Պատգամավորը տարակուսեց, թե ի՞նչ ռազմավարական մոտեցումների մասին է խոսքը, երբ կրթության ոլորտը չունի զարգացման պետական ծրագիր և նկատեց, որ եթե չկա կրթության զարգացման ծրագիր, ապա ամեն տեսակի կամայականությունների առաջ դուռ է բացվելու:
Նշելով, որ ԿԳՄՍ նախարարության ներկայացրած նախագիծը հեռավոր աղերս չունի կրթության բովանդակության հետ՝ Լիլիթ Գալստյանը շեշտեց. «Նրա առանցքային նպատակը, դպրոցների կառավարման նոր, ես կասեի՝ իշխանահաճո մոդելի որդեգումն է»:
Պատգամավորը շեշտեց, որ «Հայաստան» խմբակցությունն առաջինից երկրորդ ընթերցում հանրային քննարկում է կազմակերպելու նախագծի վերաբերյալ և հույս հայտնեց, որ դպրոցը կկարողանան փրկել ձախորդ փորձարկումներից:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքական դիվերսանտն ԱԺ շենքում է. Անդրանիկ Թևանյան
- Արեգնազ Մանուկյան. Պետբյուջեից որքա՞ն գումար է ծախսվել Ալեն Սիմոնյանի կառավարական առանձնատան վերանորոգման համար
- Ալիևը հայ գերիներին արդեն փորձում է վախեցնել Փաշինյանի խոսքերով. Թագուհի Թովմասյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները