Ժողովրդի իշխանության դեմ է գնում իշխանությունը՝ նման քաղաքական հետապնդում իրականացնելով․ Լուսինե Սահակյան
Չկար մեղադրանքի գեթ մեկ տող, տառ, որ կհամապատասխաներ օրենքին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի ՏԻՄ համամասնական ընտրություններում առավել մեծ թվով ձայներ ստացած «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ընտրացուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանի պաշտպան Լուսինե Սահակյանը՝ Ասլանյանին մեղսագրվող մեղադրանքը համարելով ապօրինի։
«Այն արարքները, որոնք մեղսագրվում են Մամիկոն Ասլանյանին,հանցագործություն համարվել ուղղակի չեն կարող՝ նա օրենքով սահմանված կարգով է գործել՝ իր լիազորությունների շրջանակում և օրենքի տառին համապատասխան»,- ասաց Սահակյանը:
Նրա խոսքով՝ այս հարցը բարձրացվել է նաև դատարանի առջև և հստակ ընդգծվել, որ հիմնավոր կասկածը բացակայում է։
Պաշտպանի գնահատմամբ՝ այս պահին կալանավորելու միջնորդություն ներկայացնելը կապ ունի Վանաձորում առաջիկայում սպասվող համայնքապետի ընտրությունների հետ:
«Ակնհայտ է, որ այս փուլում պետք է նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվեր, որովհետև ակնհայտ միջամտություն է իրականացվում ընտրությունների ընթացքին: Մենք նաեւ դատարանի առջև հարց ենք բարձրացրել, որ ժողովրդի իշխանության հարց գոյություն ունի, քանի որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ժողովուրդն իր իշխանությունն իրացնում է նաև ՏԻՄ ընտրություններում պաշտոնատար անձանց ընտրելով, և որ պետությունում երաշխավորվում է ժողովրդի իշխանությունն ու ոչ ոք դրան միջամտելու իրավունք չունի: Այս պարագայում ուղիղ միջամտություն է կատարվում, և հակասահմանադրական քայլեր են արվում։ Ժողովրդի իշխանության դեմ է գնում իշխանությունը՝ նման քաղաքական հետապնդում իրականացնելով»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորում քաղաքացիները հավաք են անցկացնում՝ ի պաշտպանություն Մամիկոն Ասլանյանի
- Մամիկոն Ասլանյանի դեմ հարուցված քրգործը քաղաքական հետապնդման դասական օրինակ է․ Թագուհի Թովմասյան
- «Հրապարակ». Իշխանությունները կորցրել են իրականության զգացողությունը. Մամիկոն Ասլանյանին ուղղակի պատանդ են վերցրել, որ քաղաքապետ չընտրվի
- Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է գործող իշխանությունների կամքին հակառակ ընտրություններում հաղթանակ տանելու համար. Պաշտպաններ
- Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունը հստակ քաղաքական բնույթ է կրում․ Արթուր Վանեցյան
- Որ հոդվածներով է մեղադրվում ձերբակալված Մամիկոն Ասլանյանը
- Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան