Կոչուբաև. Աբսուրդն այն է, որ Նարեկ Մանթաշյանը պետք է մասնակցեր «Քթի գործին»
Հասարակական գորիչ Նարեկ Մանթաշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կեսգիշերին մոտ արված ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է.
«Դուրս եկա քրեակատարողական հիմնարկից:
ԱԱԾ-ն ևս մեկ անբարոյականություն արեց. արգելք դրեց Նարեկ Մանթաշյանի տեսակցությունների վրա, որպեսզի ամբողջությամբ մեկուսացնի իր ընտանիքից և ընկերներից: Եվ սա այն դեպքում, երբ ես հայտնել էի, որ մի քանի օրից Նարեկ Մանթաշյանի որդու ծննուդն է: Ինչևիցե, դրան Ն. Մանթաշյանը վերաբերվեց լայն ժպիտով և խնդրեց Սյունյաց ողջույններ հղեմ պետպատվերն իջեցնողին և այդ պատվերը խաթարված ձևով կատարողներին:
Աբսուրդն այն է, որ վաղը Նարեկ Մանթաշյանը պետք է մասնակցեր «Քթի գործին», բայց կալանավորվեց «Դրոշի գործով»: Այս գործերը մտնելու են պատմության մեջ որպես խարան: Առայժմ այսքանը, կալանավորումից ուրախացած բոլոր անձանց հղում եմ Նարեկ Մանթաշյանի ողջույնի խոսքերը»։
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Մանթաշյանը կալանավորվեց
- Նարեկ Սամսոնյանն իր աջակցությունն է հայտնում քաղբանտարկյալ Նարեկ Մանթաշյանին
- Նարեկ Մանթաշյանին ձերբակալելու որոշում է կայացվել
- Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության գործով դատական նիստը՝ օգոստոսի 5-ին
- Նարեկ Մանթաշյանի ձերբակալությունը ոչ իրավաչափ է ճանաչվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան