Ղազինյան. Պատրաստ է՞ Փաշինյանը բարձրացնել այս հարցը
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Եթե Ալիևը ցանկանում է ունենալ Նախիջևանի հետ այնպիսի կապ, ինչպիսին ունի Հայաստանն Արցախի հետ, ապա Արցախն ու Նախիջևանը պետք է ունենան հավասար կարգավիճակ:
Մասնավորապես, Նախիջևանը հանդիսանում է Ադրբեջանի ինքնիշխան տարածք՝ լայն ինքնավարությամբ, ինչը նշանակում է, որ Արցախը ևս պետք է դառնա Հայաստանի ինքնիշխան տարածք՝ նույն ինքնավարության կարգավիճակով:
Ալիևի պահանջը Նախիջևանի հետ ունենալ Լաչինի միջանցքին հավասարազոր միջանցք կարող է լեգիտիմ լինել միայն այն դեպքում, եթե Արցախը դառնա Հայաստանի տարածքի մաս:
Պատրաստ է՞ սրան Ալիևը, վստահ եմ որ ոչ:
Պատրաստ է՞ Փաշինյանը բարձրացնել այս հարցը, կրկին վստահ եմ, որ ՈՉ:
Հ.Գ. Երևանի քաղաքապետի շուրջ առաջացած իրավիճակը կեղծ օրակարգ է և որևէ առնչություն չունի Հայաստանի ազգային և պետական շահի հետ»։
Հարակից հրապարակումներ`
- Բերձորի միջանցքը և Մեղրիով գործարկվելիք ճանապարհը տարբեր հարթություններում գտնվող մեծություններ են.Մխիթար Զաքարյան
- Վահե Հովհաննիսյան. Ում միջանցքը կմտնի Պուտինի ձիթենին
- Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ. Արտակ Բեգլարյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան