Փաստաբան Մելանյա Առուստամյանը բարձրաձայնում է դատավորների անպաշտպանվածության մասին
«Դատավորները ենթարկվում են կարգապահական պատասխանատվության հիմնականում արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունների հիման վրա: Բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացված որոշումները վերջնական են, դատավորը որոշումը վիճարկելու հնարավորություն չունի»,-ասուլիսում ասաց փաստաբան Մելանյա Առուստամյանը:
Ըստ նրա, ստացվում է իրողություն, երբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է պաշտպանել իր իրավունքները եռաստիճան դատական համակարգով, իսկ դատավորները պաշտպանված չեն օրենքով և ՀՀ տարածքում չկա մի դատարան, որտեղ դատավորը կարող է վիճարկել իր նկատմամբ կայացրած ԲԴԽ որոշումը:
«Սա հիմնախնդրի է, քանի որ դատավորը չի կարող վիճարկել իր խախտված իրավունքների օրինականությունը: ԲԴԽ ակտերը երբեմն կայացվում են չպատճառաբանված, չհիմնավորված, այդ մասին են վկայում հենց ԲԴԽ կայացրած որոշումների վերաբերյալ ԲԴԽ անդամների կողմից արտահայտված հատուկ կարծիքները, որոնց համաձայն ԲԴԽ-ն երբեմն կայացնում է ոչ համաչափ պատիժ, օրինակ խիստ նկատողություն, որին պետք է հաջորդի լիազորությունների դադարեցում»,- ասաց Մ.Առուստամյանը՝ հավելելով, որ չկա որևէ մարմին, որը կքննի ԲԴԽ կայացրած որոշումների օրինականությունը ու կտա պատասխան:
Փաստաբանի խոսքով, սա ընդհանուր խնդիր է, այսինքն դատավորն իրավունք չունի վիճարկել իր նկատմամբ կայացված ակտի օրինականությունը, ինչը միջազգային կոնվենցիաների համապատասխան նորմերի խախտում է:
Մ.Առուստամյանն ընդգծեց, որ պետք է բարձրաձայնել դատավորների անպաշտպանվածության մասին:
«Արդարացի դատական ակտեր կայացնող դատավորներն են հիմնականում պատասխանատվության ենթարկվում»,- ասաց փաստաբանը:
Մ.Առուստամյանի խոսքով, այն դատավորները, ովքեր հույս էին ներշնչում, որ արդար դատական համակարգը կայանում է, այդ դատավորների գործունեությունը վտանգված է: Եթե կարգապահական վարույթների հարուցումը շարունակական բնույթ կրի, ապա, կարծում է, կզրկվեն արդար դատական համակարգ ունենալու հույսից:
Փաստաբանն ասաց, որ պետք է լինի ԲԴԽ որոշումների բողոքարկման հնարավորություն, անհրաժեշտ է մեխանիզմները գտնել:
«Մենք արդեն գործ ունենք վեթթինգի հետ: Կարգապահական վարույթների հարուցման միջոցով կարծես թե իրականացվում է վեթթինգ»,- ասաց Մ.Առուստամյանը:
Հարակից հրապարակումներ`
- Արման Հովհաննիսյանը՝ դատավորի լիազորությունների դադարեցման մասին
- ԲԴԽ գիտնական չորս անդամներն ընտրվել են ոչ թե ԱԺ-ի կողմից, այլ նշանակվել են «Իմ քայլի» կողմից. Սիրանուշ Սահակյան
- Բացարկներ և ինքնաբացարկներ ԲԴԽ անդամներին դատավոր Նախշքարյանի գործով քննությանը
- Լիպարիտ Սիմոնյան. ԲԴԽ-ն դարձավ պատժիչ մահակ
- Մենք ունենք խտրական պատճառներով պայմանավորված որոշում․ Ռուբեն Մելիքյանը՝ ԲԴԽ-ի որոշման մասին
- ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթներից մեկը
- ԲԴԽ-ն կարճեց դատավոր Մուրադ Հովակիմյանի վերաբերյալ վարույթը
- ԲԴԽ որոշում. դատավոր Սերգեյ Մարաբյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
- ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները
- ԲԴԽ-ում կայացել է դատավոր Գագիկ Խանդանյանի գործով նիստը
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում