Միհրան Պողոսյան. Աշոտ Երկաթին կալանավորելու մասին որոշումը 16 օր է՝ չի տրամադրվում պաշտպանության կողմին
Փաստաբան Միհրան Պողոսյանը գրում է.
«Հանցագործությունից կամովին հրաժարման հայտարարություն.
Նյարդերի գերլարում է անհրաժեշտ, որպեսզի չտրվեմ էմոցիաներին ու հանցագործ չդառնամ, քանի որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում աշխատող մարդ կա, որ ինձ դրդում է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով նախատեսված արարք /ծանր վիրավորանք հասցնելը/ կատարեմ...
Աշոտ Երկաթ Մինասյանին կալանավորելու մասին որոշումը 16 օր է՝ չի տրամադրվում պաշտպանության կողմին...
Հիշեցնեմ, որ ՀՀ Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ կալանավորվածներին պահելու վայրերում անձին պահելու հիմքը Քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան կայացված դատարանի որոշումն է` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին:
Առանց սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված հիմքերի ձերբակալվածներին պահելու վայրերում կամ կալանավորվածներին պահելու վայրերում անձին ընդունելն ու պահելն արգելվում է:
Ինձ էնպես հետաքրքիր է, թե «Երևան-Կենտրոն» ՔԿՀ ինչի՞ հիման վրա է ընդունել ու պահում Աշոտ Մինասյանին...»։
Հարակից հրապարակումներ`
- Գեներալները երաշխավորում են Աշոտ Մինասյանին
- Հոգևորականը, զինվորականն ու դերասանը պատրաստ են երաշխավորել Աշոտ Երկաթի խափանման միջոցը փոխելու համար
- Քաղաքական իշխանության պահանջով է Աշոտ Մինասյանը կալանավորված. Միհրան Պողոսյան
- «Ազատություն Աշոտ Երկաթին և ձեռքներդ հեռու սյունյաց քաջորդի բոլոր քաղբանտարկյալներից»
- «Պահեստազորի սպաների» շարժումը պահանջում է անհապաղ ազատ արձակել Աշոտ Երկաթին և Սյունիքի համայնքապետերին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան