Նարեկ Սամսոնյանի նամակը՝ ՁՊՎ-ից. Այս գործը կեղծ և հաճախորդ ընդդիմության մասին է
Ձերբակալված հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը բանտում նամակ է գրել, այն հրապարակվել է Նարեկ Սամսոնյան / Narek Samsonyan ֆեյսբուքյան էջում։
«Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի նամակը՝ Ձերբակալվածների պահելու վայրից.
«Ողջույններ ՁՊՎ-ից,
Տեղեկացա, որ բռնված լինելուս ընթացքում Էդմոն Մարուքյանը ուղիղ եթերով փորձել է այս գործը ներկայացնել որպես «քֆուրի և քֆուրչիների» դեմ պայքարի մասին գործ։ Իրականում այս գործը լրիվ այլ բանի մասին է. այս գործը կեղծ և հաճախորդ ընդդիմության մասին է։ Այս մասին առավել մանրամասն կխոսեմ ազատ արձակվելուց հետո։ Մասնավորապես կխոսեմ այն մասին, թե ինչպես իմ ձերբակալությամբ հաստատվեց «քաղաքական տռանսվիստիտ» բնորոշման ճշմարտացիությունը։
Հ.գ. Ցավում եմ, որ դեկտեմբերի 14-ին ունեցածս պայմանավորվածությունները չկարողացա պահել։
N.S. 15.12.21»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյանն Աջափնյակի դատարանի վրա է հրավիրում ֆիզիկոսների ուշադրությունը
- Նարեկ Սամսոնյանն իր աջակցությունն է հայտնում քաղբանտարկյալ Նարեկ Մանթաշյանին
- Նարեկ Սամսոնյանի ձերբակաման դեմ մեր բերած բողոքի քննությունը նշանակել է վաղը․ Մելիքյան
- Նարեկ Սամսոնյանի ձերբակալման դեմ բողոքը մուտքագրեցի դատարան․ Մելիքյան
- Ռուբեն Մելիքյան. Կբողոքարկենք Սամսոնյանի ձերբակալման որոշումը
- Արսեն Բաբայան. Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունը կրում է պատժիչ բնույթ