Սա կազմակերպված էր Նիկոլ Փաշինյանի քաղաքական սիրուհու՝ Էդմոն Մարուքյանի կողմից. Նարեկ Սամսոնյան
«Սա ակնհայտ քաղաքական հետապնդում էր, պատժատեսակ իմ նկատմամբ»,- դատարանի որոշումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը:
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածով՝ ծանր վիրավորանքի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Նրա դեմ քրեական գործը հարուցվել է «Լուսավոր Հայաստանից» Դավիթ Խաժակյանի դիմումի հիման վրա:
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, Նարեկ Սամսոնյանի ձերրբակալությունը ճանաչել է ոչ իրավաչափ և նա ազատ է արձակվել:
Նարեկ Սամսոնյանն ասաց, որ այստեղ հայհոյանքի մասին խոսք չկա:
«Այստեղ կար սադրանք, որը հրամանով քաղաքական կեղծ ընդդիմության ղեկավարին տրվել էր երկրի դավաճանական իշխանությունների կողմից և, քանի որ Էդմոն Մարուքյանը հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական սիրուհին, դա իրականացրեց։ Դիմեցին ոստիկանություն, ոստիկանությունն ակնհայտ կեղծ, ակնհայտ ապօրինի ձևով ինձ բերման ենթարկեց։ Քննիչի մոտ ինձ ձերբակալելու որոշումն արդեն պատրաստ էր։ Ինձ ոչ մի հարց չեն տվել։
Սա կազմակերպված էր քաղաքական կեղծ ընդդիմության՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական սիրուհու՝ Էդմոն Մարուքյանի կողմից»,- նշեց նա:
Ն. Սամսոնյանը համոզված է, որ այս ձերբակալությունը հետապնդում էր մեկ նպատակ՝ իրեն որևէ ձևով պատժել: Նրա գնահատմամբ, սա զուտ պատիժ գործողություն էր:
«Մեղադրանք չեն առաջադրել, այս պահին դեռ կասկածյալ եմ, իսկ կասկածյալ են թողել զուտ նրա համար, որ կարողանան 2-3 օր ինձ պահեն անազատության մեջ: Բայց, ի դժբախտություն իրենց, ես այնտեղից ավելի առույգ եմ դուրս եկել»,- ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նարեկ Սամսոնյանն ազատ է արձակվել
- Նարեկ Սամսոնյանի նամակը՝ ՁՊՎ-ից. Այս գործը կեղծ և հաճախորդ ընդդիմության մասին է
- Էդմոն Մարուքյանը ներկայացրել է կիսաճշմարտություններ. Ռուբեն Մելիքյան
- Նարեկ Սամսոնյանն իր աջակցությունն է հայտնում քաղբանտարկյալ Նարեկ Մանթաշյանին
- Նարեկ Սամսոնյանի ձերբակաման դեմ մեր բերած բողոքի քննությունը նշանակել է վաղը․ Մելիքյան
- Նարեկ Սամսոնյանի ձերբակալման դեմ բողոքը մուտքագրեցի դատարան․ Մելիքյան
- Արսեն Բաբայան. Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունը կրում է պատժիչ բնույթ
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Նարեկ Սամսոնյանի դեմ շոուի պատվիրատուն, հավանաբար, սև իկրա է ուտում հիմա
- Նարեկ Սամսոնյանը քննիչի որոշմամբ ձերբակալվեց
- Ինչո՞ւ են ձերբակալել Նարեկ Սամսոնյանին
- Ձերբակալել են Նարեկ Սամսոնյանին