Քաղաքացիներն անգամ գնաճի պայմաններում միջինն ավելի լավ են ապրում. Վահան Քերոբյան
«Ինչպես ես բազմիցս ասել եմ, իրականում մենք շատ անհանգստացած ենք գնաճի մակարդակով»,-կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և հավաստիացրեց, որ և՛ ներքին շուկայում, և՛ ԵԱՏՄ գործընկերների հետ փորձում է գործիքներ գտնել գնաճ զսպելու համար:
Նա հավաստիացրեց, որ ՀՀ քաղաքացիներն անգամ գնաճի պայմաններում միջինն ավելի լավ են ապրում, քան մեկ կամ երկու տարի առաջ, քանի որ գնաճի ազդեցության հաշվառմամբ իրական տնտեսական աճը այս տարի շատ ավելի բարձր է, քան սպասվում էր։
Անդրադառնալով ԵԱՏՄ գործողություններին, նախարարը հայտնեց, որ շաքարի և մսի համար մաքսային արտոնություններ են մտցվել, ինչը թույլ կտա զսպել գնաճը, իսկ ներքին մեխանիզմներ կարող են դառնալ բեռնափոխադրումների սուբսիդիաները և ավելի սևեռուն ուշադրությունը գնագոյացմանը մանրածախ առևտրում։
Քերոբյանը խոստովանեց, որ տնտեսական աճը 10 %-ից բարձր չի լինելու, ինչպես հայտնել էր ավելի վաղ, այլ, նախնական հաշվարկներով, 4,5-6 տոկոսի սահմաններում է լինելու։
Անդրադառնալով Թուրքիայի հետ սահմանները բացելու խնդրին՝ նա հայտնեց, որ չի կարելի ասել, թե կառավարող ուժը Թուրքիայի հետ սահմանների բացման հարցում համապարփակ կոնսենսուս ունի տնտեսական էֆեկտի տեսանկյունից, բայց տարեվերջին նման կոնսենսուս ձեռք կբերվի։
Ըստ նրա՝ սահմանների բացման հարցում տարբեր մոտեցումներ կան՝ ոմանց համար առաջնային են լիբերալ մոտեցումները, մյուսների համար՝ ներքին շուկայի պաշտպանությունը՝ հատկապես թուրքական լիրայի արժեզրկման ֆոնին։
Քերոբյանի խոսքով՝ տնտեսական հարաբերությունները Թուրքիայի հետ պետք է կրեն սիմետրիկ բնույթ, իսկ նախապես անհրաժեշտ է մանրամասն վերլուծություն իրականացնել։
Տեղեկացնելով՝ տնտեսական ցուցանիշների գնահատականը վկայում է այն մասին, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքը երկարացնելը ճիշտ քայլ էր՝ էկոնոմիկայի նախարարն ասաց. «Եթե նախկինում Հայաստանում 260 մլն դոլարի թուրքական ապրանքներ էին ներմուծում և արտահանում 2-3 մլն դոլարի ապրանք, ապա այս տարի ներմուծվել է տասն անգամ քիչ, արտահանման ցուցանիշները զրոյական էին»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան