Բաքվի բռնապետը ձգտում է նաև ազատվել Արցախում ռուսական ռազմական ներկայությունից. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Ակնհայտ է, որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև խուսանավել փորձելով և նատոյական հարթակից Քաշաթաղյան միջանցքն իր փաստացի վերահսկողության տակ վերցնելու վերաբերյալ սպառնալիքով Բաքվի բռնապետը ձգտում է նաև ազատվել Արցախում ռուսական ռազմական ներկայությունից, հետապնդելով երկու հիմնական նպատակ՝ բարձրացնել իր ինքնիշխանության մակարդակը և բռնազավթել ողջ Արցախը։
Կհաջողվի՞ դա նրան, թե՞ ոչ՝ բոլորովին այլ խնդիր է։ Սակայն ուշագրավ է, որ Բաքվի բռնապետը հսկայական ճնշում է գործադրում ոչ միայն Հայաստանի և Արցախի, այլ նաև Ռուսաստանի վրա։
Իսկ ի՞նչ է անում այս կարևորագույն շրջափուլում Հայաստանը։ Արտաքին քաղաքական տիրույթում ինչ-որ տարերային քայլեր, իսկ ներքին կյանքում լիարժեք խառնաշփոթ և հասարակական անհեթեթ «օրակարգերի» խթանում։ Մինչդեռ Հայաստանի և Արցախի ապրելու իրավունքի համար ճակատամարտը ոչ թե ավարտվել, այլ դեռ միայն սկսվում է»։
Հարակից հրապարակումներ`
- Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ. Արտակ Բեգլարյան
- Կարո՞ղ եք երաշխավորել, որ Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագծով նոր տարածքներ չեն անցի Ադրբեջանին. Աբրահամյանը՝ Փաշինյանին
- Թակարդում կհայտնվեն Լաչինի միջանցքն ու հայ-իրանական միջպետական ճանապարհը․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան