Քաղաքապետարանում ավագանու իմքայլական անդամի հաշվարկը տարօրինակ են որակում ու թվերը գումարել են սովորեցնում
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակն արձագանքել է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Լևոն Հովհաննիսյանի հայտարարություններին.
«Ավագանու անգամ Լևոն Հովհաննիսյանը տարօրինակ հաշվարկ է արել՝ փորձելով կասկածի տակ դնել տրանսպորտային պարկի համալրման ակնկալվող թվերը։
Հնարավորինս հակիրճ ներկայացնեմ պարզ հաշվարկը.
1. 2020-ին համայնքի բյուջեով ձեռք է բերվել 100 կոմպակտ ավտոբուս (սա հենց ավտոբուս է, ոչ թե միկրոավտոբուս, ինչպես փորձում են ներկայացնել մեր ընդդիմախոս գործընկերները։ Ցանցում որոնեք «Գազել Նեքստ Սիթի» և ծանոթացեք տեխնիկական բնութագրին)։
2. 2021-ին կրկին համայնքի բյուջեով գնվել է 211 հատ 8,6-մետրանոց ավտոբուս։
3. Այսօր քաղաքապետ Մարութւանը հայտարարեց, որ համայնքի միջոցներով ևս 100 ավտոբուս գնելու հայտ է ներկայացվել։
4. Բացի դրանից, հայտնի է, որ վերջերս ՀՀ կառավարության, Երևանի քաղաքապետարանի, ՎԶԵԲ-ի և «Երևանի ավտոբուս» ՓԲԸ միջև ստորագրված վարկային և դրամաշնորհային համաձայնագրերով մեկնարկած գործընթացի արդյունքում քաղաքը կունենա 100 հատ 12 մետրանոց ավտոբուս։
Այսպիսով, 100 + 211 + 100 + 100 = 511 ավտոբուս։
Ըստ տրանսպորտային ռեֆորմի ծրագրի, քաղաքին անհրաժեշտ է 850 ավտոբուս։
850*100/511=60,11%։
Այսինքն, արդեն արված և ակնկալվող գնումների արդյունքում հաջորդ տարի քաղաքային տրանսպորտի պարկը կհամալրվի 60 տոկոսով, և ոչ թե 35%-ով, ինչպես ներկայացնում է ավագանու անդամ Լևոն Հովհաննիսյանը»։
Հարակից հրապարակումներ`
- ԿԳՄՍ նախարարը լրագրողից իմացավ Հակ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի մասին
- Մարությանը որոշել է բարձրացնել երևանցիների տրամադրությունը
- Նաիրիա Զոհրաբյանը ԲՀԿ-ականներին կոչ է դեմ քվեարկել Հայկ Մարությանի պաշտոնանկությանը
- Արսեն Բաբայան. Մարությանին անվստահություն հայտնելու հարցում էլ լուսավորները իշխանությանը անգնահատելի ծառայություն կմատուցեն
- Փաշինյանի թերթը Մարությանի վրա մատ է թափ տալիս, իսկ Մարությանը լուրջ չի ընդունում
- «Ժողովուրդ». հասարակությանը պառակտելու, սև ու սպիտակի բաժանելու թիվ մեկ պատասխանատուն Հայկ Մարությանն է