«Ժողովուրդ». Իշխանության ներսում քննարկում են, թե ով է լինելու Գլխավոր դատախազի ապագա թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ չնայած ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թվականի սեպտեմբերին, սակայն իշխանության ներսում արդեն սկսել են քննարկել ու խոսել այն մասին, թե ով կարող է լինել ՀՀ գլխավոր դատախազ: Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի թեկնածությունը:
Բանն այն է, որ ԱԱԾ-ում Սիմոնյանին համակարգի մարդ չեն համարում, ինչպես եղավ դա ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի պարագայում, ուստի նրա տեղափոխման հարցը սարերի հետևում չէ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննարկվել է նաև Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանի թեկնածությունը, որը նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազն է:
Այս իրավիճակում հարց է առաջանում՝ քաղաքական իշխանությունը գլխավոր դատախազին պաշտոնանկ կանի մինչև պաշտոնավարման ժամկետի լրանալը՝ մյուս տարվա հունվարի սկզբին արդյոք, թե կշտապի կադրային այս փոփոխությունների ֆոնին նրան ևս փոխարինող գտնել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան