Գործադիրը մոտ 1.5 մլրդ դրամ է հատկացրել պատերազմի մասնակիցների և նրանց հարազատների ուսման վարձերի փոխհատուցմանը
Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի թվում ընդունել է 44-օրյա պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսինների մեկ ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձը փոխհատուցելու որոշումը:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ ուսման վարձի փոխհատուցում ստացել է բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 6663 ուսանող, և փոխհատուցման գումարը 1,4 մլրդ դրամ է կազմել, իսկ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող 409 ուսանողների համար հատկացվեց 42,8 մլն դրամ:
Ըստ ընդունված որոշման. «Քանի որ հավաքագրման աշխատանքները դեռևս շարունակվում են, 2021 թվականի ագոստոսի 8-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 20-ն ընկած ժամակահատվածում հավաքագրվել էին բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից նախարարություն ներկայացրած շահառուներ՝ համապատասխանաբար 372 և 96 հոգի, որոնց ուսման վարձն անհրաժեշտ էր փոխհատուցել և կազմում էր համապատասխանաբար 102,325.6 և 9,110.0 հազար դրամ:
Հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից ստացված տեղեկատվության հիման վրա ամփոփվել է շահառուների անվանացանկերը՝ 2021 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ, այն է ևս համապատասխանաբար 317 և 7 հոգի, որոնց ուսման վարձի փոխհատուցման գումարի չափը համապատասխանաբար 85,474.1 և 595.0 հազար դրամ է»:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը հերթական միլիարդներն ուղղեց անկում գրանցած գյուղոլորտին
- Կառավարությունը 2100 դրամով բարձրացրեց կենսաթոշակները
- Մեր մտադրությունն ու ցանկությունն է օր առաջ ունենալ այդ երկաթուղին. Փաշինյան
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հուլիսի 8-ից իրականացնում է ստուգում, որի համար օրենքով 15 աշխատանքային օր է նախատեսված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան