Ավելորդ քաշի դեպքում չպետք է չարաշահել հնդկաձավարը
Սննդաբան Եկատերինա Միխայլենկոն «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությանը բացատրել է, թե հնդկաձավարի որ հատկություններն են այն «թանկարժեք» մթերք դարձնում միլիոնավոր մարդկանց համար։
«Հնդկաձավարն իր բաղադրությամբ եզակի և արժեքավոր մթերք է, որը ոչ միայն գնահատվում է բոլոր հացահատիկային մշակաբույսերի մեջ բուսական սպիտակուցի բարձր պարունակությամբ (մինչև 13 գրամ 100 գրամ արտադրանքում), այլև առանձնանում է երկաթի պարունակությամբ, որը կարևոր է սակավարյունության դեպքում։ Հնդկաձավարը պարունակում է նաև մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, ցինկ։ Այն ունի նաև A, D, C, E, B խմբի վիտամիններ, P (ռուտին), PP (նիկոտինաթթու)»,- ասել է Միխայլենկոն։
«Հնդկաձավարը գյուտեն չպարունակող մթերք է, այս գործոնը հատկապես կարևոր է այնպիսի հիվանդություն ունեցող մարդկանց համար, ինչպիսին է ցելյակիան: Այն անպայման պետք է ներառվի ձեր սննդակարգում, բայց դրա օգտագործումը պետք է լինի ռացիոնալ՝ իր բարձր կալորիականության պատճառով: Հետևաբար, նրանք, ովքեր պայքարում են ավելորդ քաշի դեմ, պետք է չափավոր քանակությամբ հնդկաձավար ուտեն: Եվ, իհարկե, կոնկրետ հիվանդության դեպքում հնդկաձավարի օգուտն ու վնասը հնարավոր է գնահատել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո»,- եզրափակել է փորձագետը: