Գանգատ կներկայացնենք ՄԻԵԴ. նախկին դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի փաստաբան
«Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի արդեն նախկին դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նկատմամբ Բարձրագույն դատական խորհուրդը կայացրել է երեք որոշումներ: Խախտումներ են տեղի ունեցել կարգապահական հարուցման շրջանակներում, որոնց վերաբերյալ մենք գանգատ կներկայացնենք ՄԻԵԴ, նաև Մարդու իրավունքների կոմիտե»,- ասուլիսում ասաց փաստաբան Մելանյա Առուստամյանը:
Նա նշեց, որ Ռաֆիկ Մելքոնյանի վերաբերյալ առաջին վարույթը կարճվել էր, երկրորդը հարուցվել էր դատական ակտի վերաբերյալ, որը, կարծում են, միջամտություն է դատավորի անկախությանը, երրորդ վարութը հարուցվել էր վարքագծի մասով: ԲԴԽ-ն երկրորդ կարգապահական վարույթի շրջանակներում հայտարարել է խիստ նկատողություն, երրորդով որոշել է դադարեցնել դատավորի լիազորությունները:
Ասուլիսին ներկա Ռաֆիկ Մելքոնյանն ասաց, որ ԲԴԽ-ում հարցադրումներից պարզ էր ակնհայտ կողմնակալությունը, միտվածությունը, որ անպայման պետք է նշանակվի տույժ:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան Մելանյա Առուստամյանը բարձրաձայնում է դատավորների անպաշտպանվածության մասին
- ԲԴԽ գիտնական չորս անդամներն ընտրվել են ոչ թե ԱԺ-ի կողմից, այլ նշանակվել են «Իմ քայլի» կողմից. Սիրանուշ Սահակյան
- Բացարկներ և ինքնաբացարկներ ԲԴԽ անդամներին դատավոր Նախշքարյանի գործով քննությանը
- Լիպարիտ Սիմոնյան. ԲԴԽ-ն դարձավ պատժիչ մահակ
- ԲԴԽ-ն բավարարեց դատավոր Զարուհի Նախշքարյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթներից մեկը
- ԲԴԽ-ն կարճեց դատավոր Մուրադ Հովակիմյանի վերաբերյալ վարույթը
- ԲԴԽ որոշում. դատավոր Սերգեյ Մարաբյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
- Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի լիազորությունները դադարեցվել են
- ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գագիկ Խանդանյանի լիազորությունները
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում