«Հրապարակ». Լեդիի առաջ խնդիր է դրվել՝ Սասունի «տակից հանել» կռվածներին. Հակոբ Հակոբյանի ՀԿ-ն կդառնա իշխանությունների հենարան
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 4-ին «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպության վերակազմավորման առթիվ կազմակերպված հավաքին մասնակցել են Հայաստանի գրեթե բոլոր մարզերի կռվող տղերքը` մոտ 1000 մարդ, և իշխանության ներկայացուցիչներ։ Այս ՀԿ-ն ժամանակին հիմնադրել են ԱԺ նախկին պատգամավորներ Հակոբ Հակոբյանը՝ Լեդի Հակոբը, և Սասուն Միքայելյանը։ Հավաքի մասին հաղորդագրության մեջ ասված է, որ ազատամարտիկների նպատակն է՝ «ամեն գնով պաշտպանել Հայաստանի պետականությունը ներքին և արտաքին թշնամուց»։ Դրա համար «կազմակերպության շուրջ 3,5 հազար անդամներ լծված են կազմակերպության վերակազմավորման աշխատանքներին»։
Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը որոշել է քաղաքական նոր միավոր ձևավորել` ի դեմս Լեդի Հակոբի ՀԿ-ի և Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցության: Չի բացառվում, որ առաջիկայում «Ոգու փորձությունը» հայտարարի այդ կուսակցությանը միանալու մասին կամ որևէ այլ ֆորմատով: Նպատակն այլընտրանքային ԵԿՄ ձևավորելն է։ Այս նոր միավորի ճարտարապետը, ըստ որոշ տեղեկությունների, ԲԴԽ ղեկավար Գագիկ Ջհանգիրյանն ու իր խնամի Խաչատուր Սուքիասյանն են: Նրանք են Լեդի Հակոբին համոզել, որ Հայաստանում խնդիրը դրված է այսպես՝ «եթե Նիկոլի հետ չես, ուրեմն Քոչարյանի հետ ես», իսկ Լեդին անհաղթահարելի նեգատիվ վերաբերմունք ունի Քոչարյանի հանդեպ:
Սուքիասյանն իր վրա է վերցրել կառույցի ֆինանսավորման հարցը։ Լեդիի առաջ խնդիր է դրվել՝ Սասունի «տակից հանել» կռվածներին, իշխանությունը նրանց սոցիալական որոշ հարցերը կլուծի և ըստ նպատակահարմարության կօգտագործի, ինչպես տարիներ շարունակ բոլոր իշխանություններն են վարվել ԵԿՄ-ի հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան