Ազատություն Առուշանյանին, Փարամազյանին․ ԱԺ-ում Մխիթար Զաքարյանն երդման տեքստն ավարտեց կոչով
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանը, ով այսօր առաջին անգամ է մասնակցում ԱԺ նիստին, երդվեց՝ ստանձնելով պատգամավորական մանդատը.
«Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման` երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, նպաստել ՀՀ ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:
Այնուհետև նա շարունակեց. «Որպես վերոնշյալ տեքստի տրամաբանական շարունակություն՝ ուզում եմ հնչեցնել իմ առաջին կոչը՝ ազատություն Առուշ Առուշանյանին, Մանվել Փարամազյանին և ապօրինի ձերբակալված մեր մյուս գործընկերներին»։
Հիշեցնենք, որ Մ. Զաքարյանը օրեր առաջ է ազատ արձակվել՝ ՍԴ կայացրած որոշումից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան