Ալիևը հայ գերիներին արդեն փորձում է վախեցնել Փաշինյանի խոսքերով. Թագուհի Թովմասյան
«Այն, որ թշնամական երկիրը կօգտվեր Հայաստանի իշխանությունների բառապաշարից ու գործելաոճից, մենք դրա մասին բազմիցս զգուշացրել ենք, ասել ենք ձեր խոսքերը կարող են օգտագործվել մեր երկրի դեմ հարևան երկրի կողմից, նաև միջազգային ատյաններում»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությանը, որ ազատ արձակված գերիներին Հայաստանում կալանավորում են:
Նա նշեց, որ շատ տգեղ ու վատ բան է տեղի ունեցել, երբ Ալիևը հայ գերիներին արդեն փորձում է վախեցնել Փաշինյանի խոսքերով:
«Ըստ էության, ցույց է տալիս, որ եթե ինքը բաց թողնի գերիներին, այստեղ իրենց բռնելու ենք, խոշտանգենք: Ամենավատ բանն էր, որ կարող էր տեղի ունենալ և չգիտեմ՝ ինչ պետք է անի գործող իշխանությունը, որ այս սխալը, բացը լրացնի:
Ըստ էության, ցուցաբերվել է պետական անգործություն, որովհետև Սահմանադրության իմպերատիվ պահանջն է, որ Հայաստանը Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքները պետք է պաշտպանի. անկախ որտեղ են, ինչ հանգամանքներում են գերեվարվել, ինչ հանգամանքներում որտեղ են հայտնվել, Հայաստանը պետք է տեր կանգնի իր քաղաքացուն: Հիմա ստացվում է, որ Հայաստանի իշխանությունը հրաժարավում է Հայաստանի քաղաքացիներից»,-ասաց նա:
Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ, սա աբսուրդ է, անգործության, պաշտոնեական անփութության, անպատասխանատվության ամենավառ դրսևորումն է:
«Սա կարող է անվերջ օգտագործվել Հայաստանի դեմ»,- ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Կա՛մ խոշտանգվել Բաքվի բանտերում, կա՛մ կալանավորվել հայկական բանտերում. Էլինար Վարդանյան
- Ալիև. Հայ գերիներին վերադարձրել ենք, իսկ նրանց Հայաստանում ձերբակել են, սա լուրջ ազդանշան է մեզ համար
- Եղիշե Կիրակոսյանը գտնում է, որ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ազդեցություն կունենա գերիների խնդրի վրա