Վանաձորում քաղաքացիները հավաք են անցկացնում՝ ի պաշտպանություն Մամիկոն Ասլանյանի
Վանաձորի Արցախ պուրակում քաղաքացիներ են հավաքվել՝ իրենց աջակցությունը հայտնելու ՏԻՄ ընտրություններում հաղթած, երեկ ձերբակալված Մամիկոն Ասլանյանի։ Հավաքի մասին լուրը հայտնում է armlur-ը։
Մամիկոն Ասլանյանի պաշտպանները երեկ հայտարարություն էին տարածել, որտեղ մասնավորապես ասված է.
«Առաջադրված մեղադրանքի բովանդակությանը ծանոթանալուց հետո, ակնհայտ դարձավ, որ իրականում Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է գործող իշխանությունների կամքին հակառակ ընտրություններում հաղթանակ տանելու համար։ Համայնքի ղեկավարի լիազորություններից բխող այն պարտականությունների իրականացումը, որոնք ներկայացված են իբրև մեղադրանք, որևէ աղերս չունեն որևէ հանցակազմի հետ։
Իշխանության կամքին հակառակ, սակայն ժողովրդի կամոք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթանակ տարած հերթական անձի ձերբակալումը անթաքույց քաղաքական հետապնդում է։
Հ.Գ. Անազատության մեջ գտնվող Մամիկոն Ասլանյանն իր հերթին խնդրեց փոխանցել իր կողմնակիցներին պահպանել հանգստություն, ինքը հաստատակամ է, վստահ է, որ վանաձորցուն ճնշելն անհնար է, ընտրողի վստահության քվեն չի փոշիանալու և իրացվելու է Վանաձոր խոշորացված համայնքի բնակիչների կամքին համապատասխան, «ղոչաղ կացեք»»։
Հարակից հրապարակումներ`
- Մամիկոն Ասլանյանի դեմ հարուցված քրգործը քաղաքական հետապնդման դասական օրինակ է․ Թագուհի Թովմասյան
- «Հրապարակ». Իշխանությունները կորցրել են իրականության զգացողությունը. Մամիկոն Ասլանյանին ուղղակի պատանդ են վերցրել, որ քաղաքապետ չընտրվի
- Վանաձորի ավագանու անդամ. Թույլ չենք տալու, որպեսզի խաթարվի վանաձորցիների կամքն ու ցանկությունը
- Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է գործող իշխանությունների կամքին հակառակ ընտրություններում հաղթանակ տանելու համար. Պաշտպաններ
- Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունը հստակ քաղաքական բնույթ է կրում․ Արթուր Վանեցյան
- Որ հոդվածներով է մեղադրվում ձերբակալված Մամիկոն Ասլանյանը
- Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան