Հելսինկիի օդանավակայանը կարող եք անվանակոչել ձեր իսկ անունով
Այժմ ցանկացած մարդ կարող է իր անունը տալ Հելսինկիի օդանավակայանին: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը՝ վկայակոչելով Europulse-ին։
Դա անելու համար բավական է մուտքագրել տվյալները հատուկ կայքում։
Անունը կհայտնվի պաշտոնական ցուցատախտակի վրա՝ մուտքագրվելուց րոպեների ընթացքում: Այն կկախվի այնքան ժամանակ, քանի դեռ ինչ-որ մեկը չի ցանկանա անվանափոխել օդանավակայանը իր անունով։
Helsinki Air Harbor-ն աշխարհում առաջին օդանավակայան է, որն իրականացրել է նման նախագիծ։
Այս տարվա մարտին Հելսինկիի օդանավակայանը համաճարակի ժամանակ ԵՄ երկրներում համաճարակաբանական անվտանգության տեսանկյունից ճանաչվել է լավագույններից մեկը։