Դուք չեք հաղթել. Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ականներին
«Այստեղ ժողովրդավարությունից եք խոսում, ի՞նչ ժողովրդավարություն, դուք մամուլ կարդո՞ւմ եք, հեռուստացույց նայո՞ւմ եք, տեսնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում այն համայնքներում, որտեղ չի հաղթել ձեր թեկնածուն»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով իշխող ՔՊ-ական պատգամավորներին:
Նա նշեց, որ ավագանու նիստից 2 օր առաջ ձերբակալվում է Վանաձորի քաղաքապետը:
«Գիտեք ի՞նչ է կատարվում Վարդենիսում, Թալինում, մինչ այդ Սյունիքում ինչ է տեղի ունեցել: Ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը: Ես զարմանում եմ, որ դուք, Վահագն Ալեքսանյանը ոգևորված թվեր եք մատնացույց անում, թե 50,2 տոկոս ենք հավաքել ՏԻՄ ընտրություններում: Դուք չեք հաղթել, հաղթել են նախորդ իշխանությունների ներկայացուցիչները, ովքեր ձեր ցուցակներով առաջադրվել են», - ասաց նա՝ հարցադրում անելով, թե ՔՊ-ականներն ի՞նչ կապ ունեն Ջերմուկում Վահագն Արսենյանի, Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի հաղթանակի հետ:
«Նախկիններն ավելի շատ են հաղթել, քան դուք եք հաղթել: Երկու կարկառուն ներկայացուցիչ ունեք, որ հաղթել են ընտրություններում՝ Արմավիրում և Էջմիածնում: Արմավիրում միակ այդ թեկնածուն է եղել, 20 տոկոս մասնակցություն է եղել, ամպագորգոռ ասում եք՝ 70 տոկոս ձայն է հավաքել: Էջմիածնում էլ Դիանա Գասպարյանն է հաղթել, ով հայտարարում էր՝ հանուն պետության Փաշինյանը պետք է հեռանա, հետո Պապիկյան Սուրենը հավանաբար մունջը արեց և կարողացավ նաև ապահովել հաղթանակը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նա խնդրեց, որպեսզի ՔՊ-ականները չաղավաղեն այդքան՝ հենց նրանց կողմից բարձրաձայնված ժողովրդավարությունը և չփորձեն այդ 50,2 տոկոսն այդպես մանիպուլյացնել:
«Դուք չեք հաղթել, հաղթել են նախորդ իշխանության ներկայացուցիչները, ովքեր այս անգամ առաջադրվել են ձեր ցուցակներով»,- ասաց Ագնեսա Խամոյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վանաձորում քաղաքացիները հավաք են անցկացնում՝ ի պաշտպանություն Մամիկոն Ասլանյանի
- Մամիկոն Ասլանյանի դեմ հարուցված քրգործը քաղաքական հետապնդման դասական օրինակ է․ Թագուհի Թովմասյան
- Վանաձորի ավագանու անդամ. Թույլ չենք տալու, որպեսզի խաթարվի վանաձորցիների կամքն ու ցանկությունը
- Փորձ է արվում առևանգել վանաձորցու վստահության քվեն. Ազատ Դեմոկրատներ կուսակցություն
- Վանաձոր համայնքի բնակիչների կամքը սակարկման ենթակա չի կարող լինել․ Արթուր Վանեցյան
- «Զարթոնք»-ն ահազանգում է. Իշխանությունը փորձում է ռեպրեսիվ միջոցներով միջամտել ՏԻՄ ձևավորմանը
- Ժողովրդավարության հաղթանակը սկսվում է ՏԻՄ-երից ձեր՝ իշխանական ուժի դուրսվռնդումով. Արմենուհի Կյուրեղյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան