Թուրքական դիվերսանտն ԱԺ շենքում է. Անդրանիկ Թևանյան
«Հարգելի ժողովուրդ, իմ պարտքն եմ համարում ձեզ տեղեկացնել, որ Հայաստանում է հայտնվել թուրքական դիվերսանտ, ավելի կոնկրետ նա Երևանում է, իսկ ավելի ստույգ ԱԺ շենքում»,- ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
Նա նկատեց, որ հեղափոխության գլխավոր ձեռքբերում հայտարարված փաստը՝ ժողովրդի առաջ ԱԺ դռները բացելը իրականում չի արվել, այլ ընդհակառակը՝ խորհրդարանի դռները զոդվեցին ժողովրդի առաջ։
Դրա փոխարեն, ըստ Թևանյանի, օրերս ԱԺ դռները լայն բացվել են թուրքական քարոզչության ակտիվ լոբբիստ և ներկայացուցիչ Ժիրայր Լիպարիտյանի առաջ:
«Նրան իշխող խմբակցությունում ընդունելը վատ ուղերձ է առ այն, որ ՀՀ-ի համար ընդունելի են թուրքական նախապայմանները, որովհետև Լիպարիտյանը բաց տեքստով հայտարարել է, որ թուրքական բոլոր նախապայմանները՝ Արցախն Ադրբեջանի մաս ճանաչել, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում չհետապնդել, Սյունիքի միջանցք տրամադրել, պետք է բավարարի հայկական կողմը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց .
«Այդ մարդը սև թուղթ է բերել ՀՀ-ի համար և ՀՀ-ն ուզում է վերածել սպիտակ թղթի և նա իր գործն է անում, թուրքական դիվերսանտ է, բայց ի՞նչ գործ ունի ԱԺ-ում, կարո՞ղ ենք ենթադրել, որ նշյալ նախապայմաններն ընդունելի են իշխող խմբակցության համար»:
Հարակից հրապարակումներ`
- Արեգնազ Մանուկյան. Պետբյուջեից որքա՞ն գումար է ծախսվել Ալեն Սիմոնյանի կառավարական առանձնատան վերանորոգման համար
- Ազատություն Առուշանյանին, Փարամազյանին․ ԱԺ-ում Մխիթար Զաքարյանն երդման տեքստն ավարտեց կոչով
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին