Քամին պատռել է բատուտը, ինչի հետևանքով մահացել է հինգ երեխա
Ավստրալիայում հինգ երեխա է մահացել, երբ քամու ուժեղ պոռթկումը քշել է փչովի բատուտը, ևս չորս երեխա հոսպիտալացվել է: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը՝ վկայակոչելով 7News հեռուստաալիքին։
Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Թասմանիա կղզում՝ Դևոնպորտի տարրական դպրոցում։
Մահացածների թվում կան վեցերորդ դասարանի երկու տղա և երկու աղջիկ։ Հոսպիտալացված երեքի վիճակը ծանր է։
Քամին պոկել է երեխաներով լի փչովի բատուտը և մի քանի մետր բարձրացրել օդ։
Թասմանիայի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում։