Իսկ մեր դատավորներն այսուհետ կդիմեն extra legem իրավունքի զարգացման դոկտրինին․ Արթուր Ղամբարյան
ՀՀ դատավորների մոտ դեռևս շարունակում է գերակայել այն մոտեցումը, որ դատավարական նորմերն անալոգիայի կարգով չեն կարող կիրառվել, քանի որ դա հակասում է ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասին։Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը։
«Այս հակագիտական մոտեցումն այն աստիճանի ինտենսիվ ազդեցություն ունի, որ օրենսդիրը ՀՀ քաղ․ դատ․ օր-ի 4-րդ հոդվածում սահմանեց իրավախախտ դրույթ, ըստ որի՝ դատավարական նորմերն օրենքի անալոգիայով չեն կիրառվում։ Ավելին՝ քաղաքացիական գործեր քննող որոշ դատավորներ իրենց մեկնաբանություններում այդ արգելքը որակեցին "բավականին պարզ տրամաբանության" արդյունք։
Իրականում ոչ թե դատավարական օրենքի անալոգիայի արգելք նախատեսելու տրամաբանությունն է բավականին պարզ, այլ հակառակը՝ այդ արգելք նախատեսելն և այն՝ նման կերպ հիմնավորելն է պարզ անտրամաբանության արդյունք։
Դատավարական նորմերի անալոգիայի թույլատրելիության հարցում առավել խորագետ գտնվեցին ՀՀ ԱԺ-ի աշխատակազմի իրավաբանները, ովքեր ՀՀ ՍԴ-ում՝ երեկ լուծված գործով նշել են․
«Առանց իրավունքի կամ օրենքի անալոգիայի հնարավոր չէ լիարժեք մեկնաբանել իրավանորմը: Չնայած այն հանգամանքին, որ օրենսդիրն ուղղակիորեն չի նախատեսել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (կամ դրա դրույթի) իրավաչափության ստուգման հնարավորությունը (․․․ ), այնուամենայնիվ, ՀՀ վարչ. դատ. օր.-ի վերլուծությունից պարզ է դառնում, որ նման գործերը քննվում են օրենքի անալոգիայի կիրառմամբ, ինչն էլ, ըստ էության, սույն գործով արել է վարչական դատարանը»:
ՀՀ ՍԴ-ն ըստ էության համաձայնվել է այս մոտեցման հետ (14․12․ 2021 թ․ ՍԴԱՈ-254 որոշում)։
Այս կարծիքից հետո ԱԺ իրավաբաններին այլ բան չի մնում, քան քայլեր ձեռնարկեն ՀՀ քաղ․ դատ․ օր-ի 4-րդ հոդվածում ամրագրված անիրավ նորմերը վերացնելուն ուղղությամբ։
Իսկ մեր դատավորները, ոգեշնչված լինելով ԱԺ-ի իրավաբանների այս հեղինակավոր կարծիքով), այսուհետ, ամեն առիթով ՍԴ-ի դուռը գնալու փոխարեն, առանց երկչոտության, կդիմեն extra legem իրավունքի զարգացման դոկտրինին՝ հանուն մարդու դատական պաշտպանության իրավունքի»,- գրել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում