Մամիկոն Ասլանյանի դեմ հարուցված քրգործը քաղաքական հետապնդման դասական օրինակ է․ Թագուհի Թովմասյան
«Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններից հետո մի շարք համայքներից ահազանգեր ենք ստանում, որ այս կամ այն ընտրված ավագանու անդամի նկատմամբ իրականացվում են բռնաճնշումներ»,- Ազգային ժողովում արտահերթ նիստի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա նշեց, որ այդ քաղաքական ճնշումները հետաքրքիր զուգադիպությամբ համընկնում են այն օրերի հետ, երբ պետք է տեղի ունենա ավագանու նիստ, ընտրություն և ընտրվի համայնքի ղեկավար:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, ահազանգեր հնչեցրած բոլոր համայնքներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի հավաքել 50+1: Նա թվարկեց մի քանի քաղաքներ՝ Ախուրյան, Թալին, Վեդի, Նոյեմբերյան, Բերդ, Գորիս, Վանաձոր, Վարդենիս՝ նշելով, որ ցանկը կարելի է շարունակել:
«Սա քաղաքական հետապնդման դասական օրինակ է: Օրինակ, Մամիկոն Ասլանյանին որևէ մեկը որևէ կերպ չէր հիշում, հանկարծ եկավ ընտրության օրը ու հիշեցին, որ նրա նկատմամբ պետք է քրեական գործ հարուցել և ավագանիների նկատմամբ ճնշումները շարունավում են»,- ասաց Թագուհի Թովմասյանը
Հարակից հրապարակումներ`
- Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է գործող իշխանությունների կամքին հակառակ ընտրություններում հաղթանակ տանելու համար. Պաշտպաններ
- Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունը հստակ քաղաքական բնույթ է կրում․ Արթուր Վանեցյան
- Որ հոդվածներով է մեղադրվում ձերբակալված Մամիկոն Ասլանյանը
- Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել է
- «Զարթոնք»-ն ահազանգում է. Իշխանությունը փորձում է ռեպրեսիվ միջոցներով միջամտել ՏԻՄ ձևավորմանը
- Ապօրինություններ են կատարվում այն բնակավայրերում, որտեղ իշխող ուժը ՏԻՄ ընտրություններում չի կարողացել վերցնել 50+. Մինասյան
- Ժողովրդավարության հաղթանակը սկսվում է ՏԻՄ-երից ձեր՝ իշխանական ուժի դուրսվռնդումով. Արմենուհի Կյուրեղյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան