2021 թ-ին քաղաքացիներն ավելի վատ են ապրել, քան նախորդ՝ քովիդի և պատերազմի տարում. Թադևոս Ավետիսյան
«2021 թվականին մենք դեռևս չունենք տնտեսության վերականգնում և պետք է արձանագրենք, որ նախորդ տարվա համեմատ մեր տնտեսական աճի ցուցանիշը նույնիսկ չի վերականգնվել»,- ԱԺ-ում ունեցած ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը և փաստեց, որ նախորդ տարվա 7.4% տնտեսական անկման ֆոնին, այս տարի արձանագրված 4.3% տնտեսական ակտիվությունը չի խոսում տնտեսության վերականգնման մասին:
Պատգամավորը շեշտեց՝ ճիշտ գնահատումներն են, որ կարող են հիմք հանդիսանալ զարգացման ճիշտ ծրագրեր մշակելու համար, իսկ էկոնոմիկայի նախարարը սխալ տվյալներ է ներկայացնում::
Ակնարկելով այսօր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի արած այն հայտարարությունը, որ գնաճի պայմաններում ՀՀ քաղաքացիներն ավելի լավ են ապրում, քան նախորդ տարիներին՝ ընդդիմադիր պատգամավորը շեշտեց, որ որևէ կերպ մանիպուլյացիաները և կեղծ գնահատումները չեն նպաստում արդյունավետ զարգացման ծրագրերի մշակմանը:
«Հայաստանում 2021 թ.նվազագույն սպառողական զամբյուղը 70 հազար 500 դրամ է, միջին աշխատավարձը 6.3% է աճել, այն դեպքում, երբ ունենք 7.1% սպառողական գների ինդեքսի աճ»,-հայտարարեց պատգամավորը և փաստեց, որ տնտեսության չվերականգնված իրավիճակն ազդում է մարդկանց կյանքի որակի վրա:
Ավետիսյանը փաստեց, որ 2021 թվականին քաղաքացիները հավաքական իմաստով ավելի վատ են ապրում, քան նախորդ տարի, երբ կար Covid և պատերազմ՝ շետելով, որ 2022 թ. հաստատված պետական բյուջեով էլ ՀՀ քաղաքացիներն ավելի վատ են ապրելու, քան ընթացիկ տարում:
Հարակից հրապարակումներ`
- Դուք չեք հաղթել. Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ականներին
- Օրինագծի նպատակը, դպրոցների կառավարման նոր, ես կասեի՝ իշխանահաճո մոդելի որդեգումն է. Լիլիթ Գալստյան
- Թուրքական դիվերսանտն ԱԺ շենքում է. Անդրանիկ Թևանյան
- Ալիևը հայ գերիներին արդեն փորձում է վախեցնել Փաշինյանի խոսքերով. Թագուհի Թովմասյան