«Ժողովուրդ». Ինչ արվում է Մարությանի նկատմամբ միայն այն բանի համար է, որ չի կատարել տարբեր փաշինյանների քմահաճույքները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ընտրությունների միջոցով մի շարք համայնքների ղկավարների չկարողացավ փոխել իշխանությունը, և ժողովրդավարությունից բարձր գոռացող «իշխանիկները» ռեպրեսիաներ են կիրառում իրենց քիմքին ոչ հաճելի, բայց ժողովրդի կողմից ընտրված համայնքների պոտենցիալ ղեկավարերի դեմ:
Որտեղ իշխանական թեկնածուները 50% և պլյուս մեկ ձայն չեն հավաքել, մյուս թեկնածուների դեմ բռնաճնշումներ են բանեցնում՝ ընդհուպ կալանավորելով նրանց:
Դեկտեմբերի 9-ին կալանավորվեց «Միասնական Վարդենիս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արամ Հարությունյանը, ապա մեղադրանք առաջադրվեց մյուս դաշինքի առաջնորդ Ահարոն Խաչատրյանի կնոջ նկատմամբ. նրան գիշերով բերման ենթարկեցին: Այդ ամենից բացի, երեկ էլ հետապնդում սկսվեց Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ, ում գլխավորած դաշինքը ևս այս ընտրություններում ավելի շատ ձայն էր հավաքել, քան ՔՊ-ն։ Նրան երեկ ձերբակալեցին: Թալինում ՔՊ-ն կարողացավ հասնել իր ցանկալի արդյունքին, և իրենց թեկնածուն հաղթեց՝ մյուսների ճնշման գնով։ Ցանկը երկար է. Ախուրյանում, Գորիսում, Նոյեմբերյանում, Վեդիում, Բերդում և այլ համայնքներում նույն բռնաճնշումների շղթան է:
Դեկտեմբերի 12-ին էլ «Հայկ Մարությանին «հեղափոխությունից շեղածգեներալները» վերտառությամբ հոդված հրապարակեց Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շփվել է գեներալների, Ռոբերտ Քոչարյանի հետ, շեղվել ՔՊ ուղուց, անմիջապես հաջորդ օրը սկսվեցին ճնշումները Հայկ Մարությանի նկատմամբ:
Երեկ երեկոյան արդեն Երևանի ավագանու մոտ 40 անդամներ քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագիծ էին պատրաստել, ստորագրել, որով պատրաստվում են պաշտոնանկ անել Երևանի ամենաչստացված քաղաքապետերից մեկին: Ինչո՞ւ չստացված. Քանի որ ընտրվելուց հետո նրան այդպես էլ չտեսանք Երևանում շրջելիս, չերևաց մի նորույթ մայրաքաղաքում: Բայց այն, ինչ արվում է Մարությանի նկատմամբ միայն այն բանի համար է, որ չի կատարել տարբեր փաշինյանների քմահաճույքները, ինչ խոսք, անթուլատրելի է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան