ԿԳՄՍ նախարարը լրագրողից իմացավ Հակ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի մասին
«Վստահեցնում եմ՝ նախարարությունը չունի դպրոցների իր նախընտրելի տնօրենների ցուցակ, մրցույթներն անցնում են կարգին համաձայն, նախարարությունն անձնավորված մոտեցումներ չունի, հետևում է, որ դպրոցներում որակական առաջընթաց գրանցեն»,- կառավարության ճեպազրույցների սրահում լրագրողներին հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով նրանց այն հարցին, թե արդյոք դպրոցների անցանկալի տնօրեններից ազատվելու խնդիր է դրված, քանի որ դպրոցների տնօրենների ընտրության մրցույթներին մասնակցած անձինք նշում են, որ իշխանությունն իր թեկնածուներին է անցկացնում։
Անդրադառնալով Երևանի քաղաքապետին անվտահություն հայտնելու գործընթացին՝ Դումանյանն ասաց, թե ինքը տեղյակ չէ, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել և այդ մասին իմացավ լրագրողի հարցից:
«Քիչ առաջ ձեզանից իմացա, չեմ տիրապետում փաստական տվյալների, հետևաբար ենթադրության հիման վրա կարծիք հայտնելու ցանկություն չկա»,- հայտարարեց ԿԳՄՍ նախարարը։
Հարցին, թե որպես երևանցի ինչպես է գնահատում քաղաքապետի աշխատանքը, նախարարը հորդորեց ոլորտային հարցեր տալ՝ նշելով, թե փորձագետ չէ։
Նա հավաստիացրեց, որ քաղաքապետարանի հետ որևէ կոնֆլիկտ չունեն համագործակցության առումով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան