Կառավարությունը հերթական միլիարդներն ուղղեց անկում գրանցած գյուղոլորտին
«Նախագծով առաջրակում ենք տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնելուն միտված արձագանքման ծրագրի միջոցառումների ցանկի ֆինանսավորման համար բուջեից 8 մլրդ դրամ ուղղել»,-կառավարության նիստում հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ զեկուցելով հերթական հարցը:
Նրա խոսքով՝ ծրագրերն հիմնականում կորոնավիրիուսի դեմ պայքարի շրջանակում են, որի առաջին միջոցառման համար հատկացվել է 2 մլրդ 146 մլն դրամ:
«Այս ծրագրով մենք 1052 ընկերության օգնել ենք, որ ստանան 87 մլրդ դրամի արտոնյալ վարկեր»,-հայտնեց Քերոբյանը:
Ըստ նախարարաի ներկայացման՝ գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրի համար 456 միավոր տեխնիկա են ապահովել, որի համար հատկացվել է 2.7 մլրդ դրամ:
«Ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի ծագրով այս տարի ներարկվել է 8.6 մլրդ դրամ և 162 շահառում եղել է դրա մասնակից»,-հայտնեց Քերոբյանը և հավելեց, որ 22756 ֆերմերային տնտեսություն ստացել է 45 մլրդ դրամի գյուղատնտեսական վարկ և ֆինանսավորվել է նաև 700 հեկտար ինտենսիվ այգի:
Վահան Քերոբյանը ստիպված էր արձանագրել, որ նման ներարկումների պայմաններում գյուղոլորտում բարդ տարի են ունեցել, որը պայմանավորեց սակավաջրությամբ՝ շեշտելով սակայն, որ դրան զուգահեռ առաջնային գյուղմթերքի ռեկորդային արտահանում է եղել:
Հիշեցնենք, որ 2021 թվականի 11 ամիսների տվյալներով ՀՀ տնտեսութայն գյուղոլորտում արձանագրվել է 1.4% անկում:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 2100 դրամով բարձրացրեց կենսաթոշակները
- Մեր մտադրությունն ու ցանկությունն է օր առաջ ունենալ այդ երկաթուղին. Փաշինյան
- Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հուլիսի 8-ից իրականացնում է ստուգում, որի համար օրենքով 15 աշխատանքային օր է նախատեսված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան