Հրաչյա Սարգսյանն ի՞նչ կապ է ունեցել հեղափոխության ցուցակի հետ․ Սուրեն Սուրենյանց
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է․
«Հրաչյա Սարգսյանն է փոխարինելու Հայկ Մարությանին։ Այստեղ մի կարևոր նրբություն կա. Սարգսյանը ՔՊ-ի հետ 2018-ին դաշինք կազմած, ինչքան հասկանում եմ` հիմա գոյություն չունեցող «Առաքելություն» կուսակցության անդամ է, մարդ, որին բանկային համակարգից պետական համակարգ է բերել «Ապրելու երկիր» դարձած «Առաքելության» հիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
Ինչքան հասկանում եմ` Հրաչյա Սարգսյանն իր նախկին կուսակիցների հետ չէ` չնայած պնդում անել չեմ կարող։ Հիմա լեգիտիմ հարց` այդ ինչպե՞ս է «քաղաքական խզման» հիմքով պաշտոնանկ արված Հայկ Մարությանին փոխարինելու մեկը, որի նույնիսկ քաղաքական պատկանելիությունը հայտնի չէ. նա ի՞նչ կապ է ունեցել հեղափոխության ցուցակի հետ, շարունակո՞ւմ է մնալ «Առաքելության» անդամ, թե՞ հասցրել է անդամակցել ՔՊ-ին կամ «Ապրելու երկրին»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան