Քաղաքական 09:19 16/12/2021

Պատկերացրեք էն հսկա ողբերգությունը, որ ես ապրեցի 2020-ին, տեսնելով թե ոնց էդ էներգիան ուղղվեց Հայաստանի դեմ և փլուզեց մեր պետությունը. Մարինե Պետրոսյան

Հեղինակ` Թեհմինե Հարությունյան

Հայ  ժամանակակից գրականության ամենաէքսցենտրիկ, հուզառատ, առանց ձևականությունների հետդ խոսող  դեմքը  թերևս  Մարինե Պետրոսյանն է։  Նրա բանաստեղծությունը   մեկ անգամ կարդալուց հետո էլ  չես մոռանում։Հայերեն բանաստեղծական հինգ ժողովածուների և էսսեների մեկ գրքի հեղինակ է։ Օտար լեզուներով շատ թարգմանված հայ գրողներից է, ունի գրքեր թարգմանաբար հրատարակված Ֆրանսիայում, Արգենտինայում, Կատալոնիայում։ Պետրոսյանի ֆրանսերեն գրքերը արժանացել են դրական գրախոսականների Ֆրանսիայի և Բելգիայի գրական մամուլում, այդ թվում՝ ֆրանսիական հայտնի Լը Մոնդ պարբերականում։ Մարինե Պետրոսյանը գրում է նաև տեսական-գրաքննադատական էսսեներ, մասնավորապես հիշարժան է նրա «Անտիպոեզիա, կամ երբ բանաստեղծը չի փնտրում ալիբի» էսսեն, որը սահմանում է անտիպոեզիան որպես նոր ուղղություն հայ ժամանակից պոեզիայում և արժանացել է աշխույժ, թեև ոչ միանշանակ դրական, արձագանքների ։

2007 թվականի հունվարից մինչև 2009 թ. դեկտեմբեր Մ. Պետրոսյանը ամենշաբաթյա հրապարակումներ է ունեցել ընդդիմադիր «Հայկական ժամանակ» օրաթերթում։ 2008 թ. նախագահական ընտրությունների, դրան նախորդող և հաջորդող՝ քաղաքակապես գերլարված ժամանակում գրված այդ հրապարակումները աննախադեպ լայն ընթերցողական լսարան ունեին և Մ. Պետրոսյանին դարձրին հանրային դեմք։Պետրոսյանի հանրային ճանաչման մի կարևոր մասն են կազմում նրա հեռուստատեսային ելույթները՝ հասարակական հետաքրքրություն ներկայացնող ամենատարբեր հարցերի շուրջ։

Սկսենք բանաստեղծությունից ու բանաստեղծությամբ։

ԼԱՑ ՉԼԻՆԵՍ
մի հատ տեղ կա
որտեղ բոլոր կորած բաները գտնվում են
ուղղակի անձրեւ ա գալիս ամբողջ ճանապարհին
ու դու կարող ա չդիմանաս
կարող ա հոգնես, պառկես թաց խոտերի մեջ ու մեռնես
բայց դու մի մեռի
ես քեզ հաստատ հաստատ եմ ասում
կա էդ տեղը
որտեղ բոլոր կորած բաները գտնվում են
ես եղել եմ

-Մարինե, ի վերջո որտեղ է այդ տեղը և հնարավոր է, արդյոք, որ մեր ժողովրդի կորած երազները գտնենք  այդտեղ։ Այդ տեղն ինչպե՞ս գտնենք, ինչ ճամփով գնանք, ի՞նչ կոշիկ հագած։
- Բանաստեղծությունը էն տեսակ տեքստ ա, որը կարելի ա ընկալել տարբեր իմաստներով, տարբեր կոնտեքստներում։ Ձեր մեկնաբանությունը լիովին ընդունելի ա։ Բայց, եթե ինձ հարցնեք թե ինչի մասին ա վերևի բանաստեղծությունը, ես կասեմ՝ կյանքի հիմնային ողբերգության մասին, էն մասին, որ կորած բաները երբեք չեն գտնվում։ Այսինքն՝ ճիշտ հակառակը նրա, ինչ տեքստում բառացի  ասվում ա։

-Երբ հետադարձ հայացք ենք նետում, Ձեր բանաստեղծությունները, կարծես թե, հենց այսօր, այս պահին գրված լինեն, հետո տեսնում եմ ամսաթիվ, ապշում։ Օրինակ սա, կարծում էի  դեպի Շուշի տանող ճամփի մասին է։

ԱՅ ՀԻՄԱՐ ՈՍՏԻԿԱՆ
սահմանակետի ոստիկանն ինձ ասեց
չես կարա ներս մտնես
էս քո երկիրը չի
պետք ա թուլտվության կնիք լինի անձնագրիդ մեջ
այ հիմար ոստիկան
ոնց թե չեմ կարա ներս մտնեմ
ոնց թե էս իմ երկիրը չի
երբ որ ես ծնվեցի
երբ որ եկա էս աշխարհ
շատ լավ հիշում եմ
ինձ ասեցին որ
էս աշխարհը իմն ա
լրիվ լրիվ
ծայրից մինչեւ ծայր
իսկ դու ասում ես
գնա կնիք բեր
ոստիկան ոստիկան
դու ինձ խաբում ես
ուրեմն ես էլ

կարամ քեզ խաբեմ

- Էս երկրորդ տեքստի մասին էլ կարող եմ նույնը ասել ինչ առաջինի մասին՝ տարբեր մեկնաբանությունների տեղ ա թողնում։ Կարող եք կապել Շուշիի հետ, հայ- ադրբեջանական նոր և տխուր սահմանի հետ։ Բայց ես ինքս էդ տեքստը գրելիս մտքումս ունեի ոչ թե կոնկրետ սահման, այլ սահմաններն ընդհանրապես՝ էն որ առանց վիզայի էս կամ էն երկիր չես կարող մտնել։

-Նաև ամենաշատ թարգմանված բանաստեղծներից եք համարվում։ Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս է ստացվում, որ գրում եք մեր մասին, բայց կպնում նաև օտարի սրտին, թե բանաստեղծությունը լեզու, հայրենիք  չի ճանաչում։
- Կան բանաստեղծություններ, որտեղ ֆորման շատ կարևոր է՝ հանգով, կոնկրետ չափով են գրված։ Նման բանաստեղծությունները թարգմանելիս սովորաբար շատ են տուժում։ Իսկ ես ազատ չափով եմ գրում՝ վերլիբրով։ Վերլիբրը թարգմանությունից շատ չի տուժում։ Ինչ վերաբերում ա բովանդակությանը, այո, ես առիթ եմ ունեցել իմ գործերը ներկայացնելու աշխարհի ամենատարբեր մայրցամաքներում, բանաստեղծություն սիրող, բանաստեղծությունից հասկացող լսարանների առջև, ու երբեք չեմ զգացել, թե ասածս տեղ չի հասնում, իմ և օտարալեզու ընթերցողի միջև պատ երբեք չեմ զգացել։

-Բանաստեղծն  ու փողը։Ինչպե՞ս է մարդը որոշում անել մի աշխատանք, որից եկամուտներ չի սպասում։
- Բարդ հարց ա, փորձեմ հնարավորինս կարճ պատասխանել։ Բանստեղծությունները սովորաբար հավաքում գիրք ես կազմում, գրքերն էլ հանվում են վաճառքի։ Բայց եթե շատ գիրք վաճառելը քո համար էական լինի, կարևոր լինի, եթե բանաստեղծություն գրելիս դրա մասին մտածես՝ գրածներդ կսիրեն թե չէ, կգնեն թե չէ, դու լավ բանաստեղծություններ չես գրի։ Կգրես նենց բաներ, որ արագ սիրվեն։ Իսկ արագ սիրվող գործերը միշտ չի, որ ամենալավերն են։ Պոեզիայի պատմությունը հստակ ցույց ա տվել, որ ամենահետաքրիր բանաստեղծների գործերը հաճախ սկզբում չեն հասկացվում, չեն սիրվում։ Որովհետև նոր ու անսովոր լինելով, հաճախ՝ անհասկանալի են լինում։ Ու եթե քո գլխավոր նպատակը արագ վաճառվող գործեր գրելը լինի, դու պարզունակ բաներ կգրես։ 

-Իսկ այստեղ, կարծես թե, ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ։ Ի՞նչ եղավ մեզ հետ, Ինչո՞ւ եղավ։Ինչու իրականություն չդարձան երազանքները։

Իմ երկրում հեղափոխություն ա,
ուզում ենք մեր կյանքը փոխենք,
լիքը բան որ երեկ անհնար էր,
էսօր դարձել ա հնարավոր,
դրա համար էլ որոշեցի
գրի առնել երազանքներս,
եթե դրանք միայն իմ երազանքները չեն,
գուցե վաղը դառնան իրականություն։

- Էս հարցի պատասխանը նախորդի հետ կապվում ա։ Մեր հեղափոխությունը տխուր, շատ տխուր ավարտ ունեցավ, որովհետև դրա արդյունքում իշխանության ղեկին հայտնվեց պոպուլիստ ղեկավար։ Մարդ, որը երկրի համար կարևոր որոշումներ կայացնելիս առաջնորդվել և առաջնորդվում ա նրանով, թե իր արածը ինչքան ծափեր կհավաքի, ոչ թե նրանով, թե ոնց կանդրադառնա իր կատարած քայլը երկրի ճակատագրի վրա։

- 2007 թվականի հունվարից մինչև 2009 թ. դեկտեմբեր այժմյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն ժամանակ   ընդդիմադիր «Հայկական ժամանակ» օրաթերթում սյունակագիր էիք։ Արդյոք, գաղափարակիցներ էիք։ Հիմա ինչ հարաբերություններ են, արդյոք հասկանում եք նրա  քայլերի տրամաբանականությունը։ Այս 15 տարին ինչպես է փոխել երկուսիդ  էլ։
- Այո, ես երեք տարի «Հայկական ժամանակում» սյունակագիր եմ եղել։ Ցավոք, Փաշինյանի հետ ուղղակի շփվելու ընդամենը մեկ առիթ եմ ունեցել՝ երբ որ 2007թ․ հունվարին գնացի խմբագրություն, «Նորից հայկական նախագիծ» տեքստս տվեցի, որ տպագրեն, և Նիկոլն ինձ առաջարկեց որ թերթում մշտական սյունակ ունենամ՝ ամեն շաբաթ մի տեքստ գրեմ։ Ես խմբագրություն չէի գնում, տանը գրում էի, մեյլով ուղարկում էի, տպագրում էին։ Այսինքն, որպես մարդ, Փաշինյանին չեմ ճանաչել։ Եթե ճանաչեի, երևի ավելի լավ հասկանայի հիմա, թե որն ա իրա գործողությունների հիմնական մոտիվացիան։
Կդժվարանամ պնդել, թե 2008-ի շարժման ժամանակ ես ու Նիկոլը գաղափարակիցներ էինք։ Փաստն էն ա միայն, որ ես էլ, Նիկոլն էլ ուզում էինք՝ 2008-ի շարժումը հաղթի։ Ինչո՞ւ։ Իմ պահով կարող եմ ասել՝ ես ուզում էի 2008-ի շարժումը հաղթի, որովհետև դրա մեջ՝  զանգվածային շարժումի մեջ, ոգևորված ոտքի ելած և բողոքող ժողովրդի մեջ ես ուժ էի տեսնում, ինձ թվում էր Հայաստանի գլխավոր ուժը, գլխավոր ռեսուրսը էդ ա՝ բողոքող, սեփական իրավունքների համար պայքարող ժողովուրդը։ Եվ պատկերացրեք էն հսկա ողբերգությունը, որ ես ապրեցի 2020-ին, տեսնելով թե ոնց էդ էներգիան ուղղվեց Հայաստանի դեմ և փլուզեց մեր պետությունը


- 2008 թ. նախագահական ընտրությունների, դրան նախորդող և հաջորդող՝ քաղաքակապես գերլարված ժամանակում գրված Ձեր հրապարակումները աննախադեպ լայն ընթերցողական լսարան ունեին և , ըստ տարածված կարծիքի, հենց դրանք Ձեզ  դարձրին հանրային դեմք։ Համամի՞տ եք այս որակման հետ։
- Այո, համամիտ եմ։ Իմ ընթերցողական լսարանն իսկապես աննախադեպ մեծ էր․ երբ իջնում էի քաղաք, ինձ մարդիկ ճանաչում էին ոչ միայն հանրահավաքների ժամանակ, այլ մնացած ամեն տեղ՝ խանութներում, պոլիկլինիկայում, տրանսպորտում։ Ճանաչում էին, և մոտենալով սկսում էի քննարկել գրածներս։ Ինչ վերաբերում ա հանրային դեմք դառնալուն, եթե դու ոչ մի պաշտոն, որ մի կոչում չունես, բայց քեզ կանչում են հեռուստատեսություն և քո կարծիքն են հարցնում ընթացիկ քաղաքական և հանրային հարցերի վերաբերյալ, էդ նշանակում ա դու հանրային դեմք ես դառել՝ քո գրածներով։

-«Ինչու չի ավարտվում պատերազմը» հոդվածի համար 2007 թ. «Տիգրան Հայրապետյան» ամենամյա մրցանակ եք ստացել։ Շա՞տ բան է փոխվել այդ հոդվածի տեսությունից  և հիմա ինչ կասեք, ինչո՞ւ չեն ավարտվում պատերազմնեը։
- Այո, 2007 թվից էս կողմ շատ բան ա փոխվել իմ հայացքներում, մասնավորապես՝ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված։ Էսօր իմ համար ակնհայտ ա, որ թուրքերը չեն պատրաստվում 1915-ին իրանց կատարածի համար մեզանից ներողություն խնդրել և միամտություն էր նման ակնկալիք ունենալը։ Թուրքիան էսօր ակնհայտ ագրեսիվ ա իրան պահում, թե մեր նկատմամբ, թե էս տարածաշրջանում՝ ընդհանրապես։

-Ստացվո՞ւմ է  բոլորի պես ապրել։
- Ես երբեք չեմ ձգտել բոլորի պես ապրել։ Էն օրվանից երբ հասկացա որ բանաստեղծ եմ, իսկ դա շատ վաղուց էր, դպրոցական տարիքում, ես հասկացա նաև որ բոլորի պես ապրել չեմ կարող։ Պետք էլ չի փորձել։

-Ի՞նչ անենք, ինչպե՞ս ապրենք։
- Եթե հայաստանցիներիս, հայերիս մասին եք հարցնում, մենք պետք ա հասկանանք որ ջրբաժանի առաջ ենք կանգնած։ Եթե ամեն ինչ շարունակվի առաջվա նման, եթե ինքներս մեզ թափ չտանք, մենք վերանալու ենք որպես պետություն։ Ուրեմն մենք պետք ա վերանայենք մեր առաջնահերթությունները, մեր արժեհամակարգային իմպերատիվները, որ կարողանանք դուրս գալ նոր ճանապարհ՝ ոչ թե մահվան ու վերացումի, այլ կյանքի և վերածննդի ճանապարհ։ 

- Եվ վերջին հարցը, ինչ անենք, որ ինչ սիրում ենք մերը լինի։

ՁՅՈՒՆ ՈՒ ԱՐԵՎ

ինչը որ սիրում եմ իմն ա
էս ձյունը որ գալիս ա
էս քաղաքը որի վրա ձյունը գալիս ա
եւ դու
մի քիչ հետո
արեւ կանի ձյունը կհալվի
մի քիչ հետո
դու կշրջվես ու կհեռանաս
բայց արեւը կմնա
եւ քաղաքը կմնա որ էս արեւի տակ ա
ինչը որ սիրում եմ իմն ա
էս արեւը
աշխարհը որ էս արեւի տակ ա
եւ դու

-Աշխարհ սիրելը հեշտ բան չի ։ Աշխարհը, կյանքը մենակ սիրուն չեն։ Կյանքը լիքը տգեղ բաներ ունի իրա մեջ։ Բայց եթե կարողացար սիրել, քոնն են կյանքն ու աշխարհը։ Եթե սիրեցիր՝ ուրեմն քոնն են։
Իսկ սիրելուն օգնում ա բանաստեղծությունը։ Եվ արվեստն ընդհանրապես։ Դրանք օգնում են սիրել կյանքն ու աշխարհը՝ իրանց բոլոր կեռմաններով և խութերով հանդերձ։ Որովհետև անգամ էդ կեռմանների և խութերի մեջ՝ իմաստ են դնում, գեղեցկություն են տեսնում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}