Նախկին կուսակիցը՝ Հրաչյա Սարգսյանի մասին. Մեր սիրելի քաղաքը շուտով ղեկավարելու է անդեմ ու անմեղսունակ մի անձնավորություն
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, որ նախկինում «Առաքելություն» կուսակցությունից էր, գրել է.
«Հարգելի երևանցիներ,
Ներողություն եմ խնդրում, որ մեր սիրելի քաղաքը շուտով ղեկավարելու է անդեմ ու անմեղսունակ մի անձնավորություն, ում աշխատանքային և քաղաքական կարիերայում ունեցել եմ բացառիկ ներդրում։
Ցավում եմ, որ այս դժվարին ժամանակներում երևանցիներին սպասվում է ևս մեկ անխուսափելի և երաշխավորված հիասթափություն։
Պատերազմից հետո վարչապետի հրաժարականը պնդող, սակայն իր պաշտոնը դրանից վեր դասող սույն անձնավորությունը Երևանի կառավարումը վերածելու է այնպիսի քաոսի, որ երանի եք տալու նախորդ, ու դրանից էլ նախորդ բոլոր քաղաքապետերին։
Անելու եմ առավելագույնը՝ իմ անձնական և քաղաքական դաշտից վաղուց դուրս շպրտված անձնավորությանը դուրս շպրտել նաև մեր սիրելի քաղաքի կառավարման բոլոր օղակներից։
Հ.Գ. Քանի ուշ չէ, խելքի աշեցեք...»։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի պաշտոնում «Իմ Քայլը»-ն առաջադրում է Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը։ Վերջինը եղել է «Առաքելություն» կուսակցության անդամ։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի քաղաքապետի պաշտոնում «Իմ Քայլը»-ն առաջադրում է փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը
- Մարության Հայկից հետո հաջորդը Պապիկյան Սուրոն է․ քաղտեխնոլոգ
- Հրաչյա Սարգսյանն ի՞նչ կապ է ունեցել հեղափոխության ցուցակի հետ․ Սուրեն Սուրենյանց
- Մարությանը որոշել է բարձրացնել երևանցիների տրամադրությունը
- Փաշինյանի թերթը Մարությանի վրա մատ է թափ տալիս, իսկ Մարությանը լուրջ չի ընդունում