Չինաստանում ածխահանքում տեղի ունեցած հեղեղման պատճառով 22 տուժել է
Չինաստանի հյուսիսային Շանսի նահանգում ածխահանքի հեղեղման հետևանքով 22 մարդ հայտնվել է գետնի տակ և արգելափակվել։ Այսմասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի մոտ 23:00-ի սահմանում՝ ըստ Պեկինի ժամանակով (երևանյան՝ 19:00): Հանքավայրում ածխի արդյունահանումն անօրինական էր իրականացվում: Ներկա պահին վթարի վայրում փրկարարական աշխատանքներ են տեղի ունենում, սկսել են դուրս բերել հավաքված ջուրը:
Ոստիկանությունը երեք անձի է ձերբակալել, որոնք առնչություն ունեն հանքի շահագործման հետ, իսկ հանքի սեփականատերը որոնվում է:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին