Եթե իմ ծառայությունը ժողովրդին անարդյունավետ է, ապա ես բնականաբար, կթողնեմ այդ պաշտոնը. Վահան Քերոբյան
«Տարեկան արդյունքները տարեվերջին ամփոփվելու և քննարկվելու են թե՛ կառավարող քաղաքական թիմի, թե՛ վարչապետի հետ և դրա արդյունքում, եթե համարվի, որ իմ աշխատանքը եղել է անբավարար, ապա համապատասխան որոշում կկայացվի»,- ԱԺ-ում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն՝ արձագանքելով իրեն ուղղված «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հիշեցմանը, որ նախարարը ժամանակին հայտարարել էր, որ եթե երկնիշ տնտեսական աճ չապահովի, ապա հրաժարական է տալու:
Քերոբյանն ընդունեց, որ այս տարի երկնիշ տնտեսական աճ չի գրանցվի և հավելեց, որ ինքը չի կառչում իր աթոռից և եթե իր ծառայությունը ժողովրդին անարդյունավետ է, ապա ինքը, բնականաբար, կթողնի այդ պաշտոնը:
«Իմ պարզ հարցին դուք շատ բարդ համադասական նախադասություններով փորձեցիք շրջանցել և հստակ չպատասխանել: Ես հստակ հարց տվեցի, եթե երկնիշ տնտեսական աճ չապահովվի, դուք հրաժարական կտա՞ք՝ ինչպես խոստացել էիք»,- հարցը կրկնեց Արեգնազ Մանուկյանը և շեշտեց, որ նախարարի նախորդ պատասխանից կարող է միայն եզրակացնել, որ նա չի ուզում հրաժարական տալ:
Քերոբյանը նորից կրկնեց, որ իր աշխատանքի արդյունավետությունը կորոշվի տարեկան արդյունքների ամփոփումից հետո:
Հարակից հրապարակումներ`
- Դուք չեք հաղթել. Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ականներին
- Օրինագծի նպատակը, դպրոցների կառավարման նոր, ես կասեի՝ իշխանահաճո մոդելի որդեգումն է. Լիլիթ Գալստյան
- Թուրքական դիվերսանտն ԱԺ շենքում է. Անդրանիկ Թևանյան
- Ալիևը հայ գերիներին արդեն փորձում է վախեցնել Փաշինյանի խոսքերով. Թագուհի Թովմասյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին