Վաղը հավաքվում ենք ԲԴԽ դիմաց, որից հետո երթով շարժվելու ենք ՀՀ դատախազություն. Վահե Հակոբյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը գրել է.
«Սիրելի հայրենակիցներ,
Վաղը` դեկտեմբերի 17-ին, ժամը 13։00-ին հավաքվում ենք Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) դիմաց, որից հետո երթով շարժվելու ենք ՀՀ դատախազություն։
Տեղի ունեցած համայնքային ընտրությունների արդյունքում՝ հաշվեհարդարի սպառնալիքներով, գործի դնելով կամակատար դարձած իրավապահ համակարգը, իշխող վարչակազմը, նենգափոխելով ժողովրդի կամարտահայտությունը, ամբողջությամբ զավթել է իշխանությունը տեղերում:
Սա ոչ այլ ինչ է, քան մեկ անձի ավտորիտար ռեժիմի հաստատման գործընթացի նոր աղաղակող փուլ։
Միացի՛ր հավաքին, եթե դեմ ես Հայաստանում օրեցօր սաստկցող բռնաճնշումներին և այլախոհների ապօրինի հետապնդումներին։
Այսօր Հայաստանում քաղաքական հայացքների պատճառով ազատությունից զրկված են տասնյակ մարդիկ։ Այս թիվն օրեցօր աճում է։ Եթե բռնաճնշումների այս աննախադեպ աճին և ժողովրդավարության նահանջին մենք չկարողանանք վերջ դնել այսօր, վաղն այն թակելու է բոլորիս դռները»։
Վաղվա հավաքի մասին հայտնում է նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, որ չարիքի կառավարության նպատակը մեկն է՝ մեկուսացնել բոլոր այն մարդկանց, ովքեր դեմ են Հայաստանի թրքացմանը, Արցախի հայաթափմանը.
«Միացի՛ր հավաքին, եթե դեմ ես Հայաստանում օրեցօր սաստկացող բռնաճնշումներին և քաղաքական հետապնդումներին։
Դիմադրությո'ւն Ապօրինություններին
Դիմադրությո'ւն Բռնապետությանը
Դիմադրությո'ւն Ազգադավերին»։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանն ակնհայտ ապօրինի որոշում կայացրեց՝ Մամիկոն Ասլանյանին կալանավորելու մասին․ Երվանդ Վարոսյան
- Իշխող ուժը չի համակերպվում, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքում որոշ համայնքներ կորցրել է․ Վարուժան Հոկտանյան
- Դուք չեք հաղթել. Ագնեսա Խամոյանը՝ ՔՊ-ականներին
- Մամիկոն Ասլանյանի դեմ հարուցված քրգործը քաղաքական հետապնդման դասական օրինակ է․ Թագուհի Թովմասյան
- «Զարթոնք»-ն ահազանգում է. Իշխանությունը փորձում է ռեպրեսիվ միջոցներով միջամտել ՏԻՄ ձևավորմանը
- Ապօրինություններ են կատարվում այն բնակավայրերում, որտեղ իշխող ուժը ՏԻՄ ընտրություններում չի կարողացել վերցնել 50+. Մինասյան
- ԱՄՆ դեսպանատուն. Մեզ նաև հասել են ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների մասին հաղորդումներ
- ՏԻՄ ընտրությունների հաջողությունները միասնաբար դիմադրելու արդյունք են. ՀՅԴ ԳՄ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան