Վեդիում նոր ընտրություններ կանցկացվեն
ՏԻՄ համամասնական ընտրություններում տարած պարտության հետ ՔՊ-ականները չեն համակերպվում։ Վեդիում ռազբորկաներից հետո ՔՊ ընտրացուցակի բոլոր թեկնածուներն ինքնաբացարկ են ներկայացրել՝ ըստ էության պարտադրելով նոր ընտրություններ։
«Ձեզ եմ ներկայացնում թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովի 43-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Գնում ենք ՆՈՐ ընտրությունների
Ի գործ»,-նշել է Վեդիպում պարտված ՔՊ-ական Գարիկ Սարգսյանը։
Ստացվում է, որ ՔՊ-ն ցանկացած գնով փորձում է պահել իշխանությունը խոշորացված համայնքներում։ Հիշեցնենք, որ Վանաձորում, Վարդենիսում, Թալինում առավել շատ ձայներ հավաքած թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել։
Հարակից հրապարակումներ`
- Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է գործող իշխանությունների կամքին հակառակ ընտրություններում հաղթանակ տանելու համար. Պաշտպաններ
- «Կոկորդիլոսագետ» Գարիկի հետ առնչվող հերթական սկանդալը․ ծեծի է ենթարկվել «Վեդեցի Գոջ»-ը
- «Զարթոնք»-ն ահազանգում է. Իշխանությունը փորձում է ռեպրեսիվ միջոցներով միջամտել ՏԻՄ ձևավորմանը
- Վարդենիսի նախկին ղեկավարը կալանավորվել է