Հայտնի է, թե ինչ են անում բորտուղեկցորդուհիները, եթե ինքնաթիռում ուղևոր է մահանում
Հայտնի ավիաընկերության բորտուղեկցորդուհի Բրիանա Յանգը պատմել է, թե ինչ են անում բորտուղեկցորդուհիները, եթե ուղեւորը մահանում է թռիչքի ժամանակ։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը՝ վկայակոչելով «The Sun»-ին։
«Եթե օդանավում մահվան դեպք է տեղի ունենում, մարդուն ապահով ամրացնում են նրա աթոռին», - ասել է նա:
Սակայն, ինչպես նշում է պարբերականը, ամենից հաճախ մահացածներին տեղափոխում են ուղեբեռի բաժնով։
Բրիանան ընդգծում է, որ վայրէջքից հետո ինքնաթիռը համարվում է «հանցագործության վայր»՝ ոստիկանները ներս են մտնում ու զննում բոլոր ուղևորներին։
«Այսպիսով, եթե ինչ-որ մեկը մահանում է, դուք պետք է որոշ ժամանակ անցկացնեք ինքնաթիռում, վայրէջքից հետո», - բացատրել է բորտուղեկցորդուհին։
Ամեն տարի հազարավոր մահացածներ են տեղափոխվում աշխարհով մեկ:
Ուղևորներին չանհանգստացնելու համար ավիաընկերությունների աշխատակիցները մահացածների մասին խոսելիս օգտագործում են հատուկ բառեր։