«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանի կադրերին ԱԺ-ում հերթով փոխելու են
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանին ազատել են աշխատանքից: Մենք տեղեկացանք, որ այս ազատումն ամենևին էլ պատահական չէ:
Բանն այն է, որ Աննա Գրիգորյանը համարվում է ԱԺ նախկին նախագահ, ներկայումս ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կադրերից, և նրան հեռացրել են հենց այդ պատճառով: Այժմ խորհրդարանում ընթանում են կադրային փոփոխություններ, և Արարատ Միրզոյանի կադրերին հերթով փոխելու են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան