Հնագետները հայտնաբերել են Հերկուլեսի լեգենդար տաճարի ավերակները
Իսպանացի մասնագետները Կադիսի շրջակայքում հայտնաբերել են հեղեղված ավերակներ, որոնք, ենթադրաբար, կարող են պատկանել փյունիկյան Աստծո Մելքարտի լեգենդար տաճարին, որին հռոմեացիները նույնացրել են Հերկուլեսի հետ։ Այս մասին գրում է Diario de Cadiz թերթը։
Հերկուլեսի տաճարը Հադեսի (Կադիսի հնագույն անվանումը) հնության ամենահայտնի սրբավայրերից էր։ Նրա մասին գրել են Ստրաբոնը, Սիլիուս Իտալիկը և Փիլոստրատը։ Ըստ Սվետոնիուսի՝ հենց այս տաճարում է Հուլիոս Կեսարը տեսել Ալեքսանդր Մակեդոնացու արձանը, որից հետո որոշել է իր կյանքը նվիրել մեծ գործերի իրականացմանը։ Սակայն մինչ օրս այս շենքի հետքերը հայտնի չեն։
Ավերակները հայտնաբերվել են Սան Ֆերնանդո և Չիկլանա մունիցիպալիտետների միջև գտնվող Կանո դե Սանկտի Պետրի ջրանցքի գետաբերանում: Սա 150 մետր երկարությամբ և 300 մետր լայնությամբ մոնումենտալ շինություն է։
Հերկուլեսի տաճարի հայտնաբերման վարկածը հաստատելու համար կպահանջվի հետագա հնագիտական հետազոտություն, ինչպես ցամաքում, այնպես էլ ջրի տակ, ինչպես նաև հատուկ երկրահնագիտական վերլուծություն, որը կլրացվի պալեոէկոլոգիական նմուշների ընտրությամբ: