«Հրապարակ». Սյունիքի մարզպետի փոփոխության հարց է դրված. Մելիքսեթ Պողոսյանը 12 օրով արձակուրդ է վերցրել՝ փորձելով շառից-փորձանքից հեռու մնալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունների օրակարգում Սյունիքի մարզպետի փոփոխության հարցն է դրված` Նիկոլ Փաշինյանն ուժեղ մարդու փնտրտուքի մեջ է, որը կկարողանա առաջիկա զարգացումներին ընդառաջ մարզը բռի մեջ հավաքել։
Սյունիքի մեր աղբյուրները փոխանցում են, որ այս լուրերն ընկել են նաև մարզպետի ականջը, ու Մելիքսեթ Պողոսյանը 12 օրով արձակուրդ է վերցրել՝ փորձելով ինչ-որ ժամանակ շառից-փորձանքից հեռու մնալ։ Ուշագրավ է, որ նա ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել փոխմարզպետներից Կարո Ավետիսյանին, չնայած, որպես կանոն, նրա արձակուրդ մեկնելու ժամանակ փոխարինող նշանակվում էր Նարեկ Բաբայանը, սակայն քանի որ Բաբայանը համարվում է իր գլխավոր մրցակիցը, այս անգամ նրան չի վստահել։ Մարզպետն արձակուրդում կլինի դեկտեմբերի 13-24-ը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան