ԲԴԽ շենքում նստածները ՀՀ առաջին զեղծարար Ջհանգիրյանի ստրուկներն են. Ավետիք Իշխանյան
«Մի քանի անգամ ես ներողություն եմ խնդրել մեր հայրենակից արցախցիներից, որ մենք նրանց, այո, դավաճանել ենք, որովհետև չկարողացանք այս իշխանություններին հեռացնել՝ թեկուզ պատերազմի ժամանակ»,- ԲԴԽ-ի դիմաց կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ հայտնեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Տեղեկացնելով, որ իր պապերը ստալինյան ռեպրեսիաների զոհ են եղել և այդ մղձավանջային տարիների մասին լսել է բազմաթիվ պատմություններ՝ իրավապաշտպանը շեշտեց, որ երբեք չէր պատկերացնի՝ իր երազած անկախ Հայաստանում ինքը կտեսնի այդպիսի միջավայր՝ մատնություններ, բանսարկություններ, Վիշինսկու տիպի դատախազներ ու դատավորներ, անմեղ մարդկանց նկատմամբ ռեպրեսիաներ, կլսի «ժողովրդի թշնամիներ» հասկացությունը:
«Նույնիսկ ընդդիմադիր գործչին ճնշելու համար հորը ձերբակալում են»,- հայտարարեց Իշխանյանը՝ ակնարկելով պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր նկատմամբ հարուցված գործը:
Նա նկատեց, որ ակցիայի ժամանակ ներկայացված է միայն կալանավորվածների նկարները, բայց տասնյակներ են նաև շինծու գործերով չկալանավորված քաղաքական հետապնդվողները:
«Այս դատական մարմինները սպասում են իրենց բռնապետիկի հրահանգին, որ նրանց նույնպես կալանավորեն, ինչպես մեկ տարի առաջ կեղծ մեղադրանքով հարուցված գործերի շրջանակներում կալանավորվեցին Մանթաշյանը և Աշոտ Մինասյանը»,- հայտարարեց իրավապաշտպանը:
Նա ասաց, որ ԲԴԽ շենքում նստածները, որոնց ինքը ճանաչում է, այսօր ՀՀ առաջին զեղծարար Ջհանգիրյանի ստրուկներն են:
Ըստ Իշխանյանի՝ վերջիններս ջախջախում են առկա դատական համակարգը, որը նախկինում էլ փայլուն չի եղել, բայց գործում է:
Հարակից հրապարակումներ`
- ԲԴԽ-ն ու դատախազությունը Փաշինյանի ձեռքին դարձել են բութ գործիք ՀՀ-ում բռնություններ իրականացնելու համար. Իշխան Սաղաթելյան
- Սա մի բռնապետի տնազի իշխանություն է. Հայկ Մամիջանյան
- Տոտալ տիրում է իրավական ամենաթողություն, ԲԴԽ-ի աչքերը փակ են. Վահե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան