Դուք երջանիկ անորոշության, կամ տեղեկատվական վաակումի մեջ եք գտնում. Արեգնազ Մանուկյանը՝ ՄԻՊ թեկնածուին
«Ինձ մոտ առնվազն տպավորություն է, որ դուք երջանիկ անորոշության, կամ տեղեկատվական վաակումի մեջ եք գտնում և չեք հետևում իշխանության նույնիսկ բարձր պաշտոններ զբաղեցնողների և ձեզ առաջադրած մյուս պատգամավորների հայտարարություններին»,- ՄԻՊ պաշտոնում ՔՊ-ի կողմից առաջադրված Քրիստինե Գրիգորյանին արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
Մինչ այդ պատգամավորն Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում ՄԻՊ նոր թեկնածուի հարցի քննարկման ժամանակ դիմել էր Քրիստինե Գրիգորյանին՝ խնդրելով գնահատել այն երևույթը, որ գործող ՄԻՊ Արման Թաթոյանից այսօր դժգոհ են միայն Ադրբեջանը և ՔՊ-ականները:
Քրիստինե Գրիգորյանը չհամաձայնեց պատգամավորի հետ՝ պնդելով, որ ՔՊ վերնախավը և պատգամավորները չեն քննադատել Արման Թաթոյանի գործունեությունը:
Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուն նաև հայտարարեց, որ ինքը բարձր է գնահատում Թաթոյանի գործունեությունը:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ թեկնածուն ներկայացրեց ԱԺ ամբիոնից ընդդիմությանը վիրավորելու Փաշինյանի վարքագծի դեմ պայքարի տեսլականը
- Վստահեցնում եմ փողոցում 10 անցորդից ոչ մեկը չի ճանաչի ՄԻՊ պաշտոնում ՔՊ-ի առաջարկած Քրիստինե Գրիգորյանին. Արեգնազ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան