«Նա նորից արեց դա»: Բայդենի շփոթմունքը զայրույթ է առաջացրել համացանցում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամից չի կարողացել արտասանել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի անունն ու ազգանունը։ Պետության ղեկավարի ելույթի տեսանյութը հրապարակում են Twitter-ի օգտատերերը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել Իրաքում և Աֆղանստանում ռազմական գործողություններին մասնակցած զինվորներին Պատվո շքանշանների հանձնման արարողության ժամանակ։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներին, շտաբերի պետերի միավորված հանձնաժողովի նախագահ, նախարար… նախարար… նախարար Օսթինին»,- ասել է Բայդենը:
Կատարվածն անտարբեր չի թողել օգտատերերին: Նրանցից ոմանք սկսել են համեմատել Բայդենին Թրամփի հետ: Մեկ ուրիշը հարցրել է. «Մի՞թե դժվար է կարդալ՝ ինչ է գրված թղթի վրա»:
«Նա նորից դա արեց»,- գրել է մեկ այլ օգտատեր: «Ողջ ազգն ամաչում է նրա պատճառով»,- ասել է մեկ ուրիշը: