Թալինի քաղաքապետարանի մոտ մեծ թվով ոստիկաններ են հավաքվել, ավագանին քաղաքապետ պետք է ընտրի
Թալին խոշորացված համայնքում կայանալու է նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում ընտրվելու է նաև քաղաքապետ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Թալինում ՏԻՄ ընտրություններում ստացել է 46,6 տոկոս ձայն, սակայն ընտրություններին մասնակցած «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնքը» ուժերը թեև ավելի քիչ ձայն են հավաքել, սակայն կոալիցիա են կազմել և համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրելու «Հայք» կուսակցության ցուցակը գլխավորող Կարեն Գրիգորյանին:
ՔՊ-ի թեկնածուն Տավրոս Սափեյանն է, ով երկու ամիս է Թալինի քաղաքապետի պաշտոնակատարն է:
Այս պահին Թալինի քաղաքապետարանի մոտ մեծ թվով քաղաքացիներ են հավաքված: Նաև մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացված այդ տարածքում:
Հարակից հրապարակումներ`
- Թալին համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել
- Զարթոնքը, Հայքը և Մեր համայնքը որոշել են համատեղ ստանձնել Թալինի կառավարման պատասխանատվությունը
- Զարթոնքը մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին՝ Թալին համայնքում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին