«Ժողովուրդ». Երևանի համայնքապետի ընտրություններին ակտիվորեն մասնակցելու է «Ապրելու երկիր» կուսակցությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
Թեև Երևանի համայնքապետի ընտրություներին դեռ տարիուկես ժամանակ կա, բայց քաղաքական ուժերն արդեն սկսել են քաղաքապետի թեկնածուների անուններ շրջանառել՝ հասկանալու համար, թե հասարակությունն ինչ վերաբերմունք ունի նրանց նկատմամբ:
Քաղաքապետի ընտրության մասին խոսակցություններն ակտիվացել են նաև Հայկ Մարությանի նկատմամբ իշխանության կողմից սկսված անվստահության գործընթացից հետո: Թե ով կլինի իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն ապագա ընտրությունների ժամանակ, հստակ չէ։ Անհայտ է նաև, թե հետագայի համար ինչ ծրագրեր ունի Հայկ Մարությանը: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երևանի համայնքապետի ընտրություններին ակտիվորեն մասնակցելու է «Ապրելու երկիր» կուսակցությունը:
Մեր աղբյուրների պնդմամբ՝ այս պաշտոնում ի սկզբանե կուսակցության համահիմնադիր, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելայնի թեկնածությունն է դիտարկվել, բայց Ռուբեն Վարդանյանը, ում անունը կապվում է վերանոշյալ կուսակցության հետ, հավանություն է տվել նախկին ԼՀԿ-ական Մանե Թանդիլյանի թեկնածությանը: «Որպես կին հասարակական գործիչ, Արցախում որոշ ժամանակ աշխատած պաշտոնյա, ապագայում, ինչու ոչ, որպես Երևանի կին քաղաքապետ, Վարդանյանն ավելի նպատակահարմար է գտնում այդ աթոտին Թանդիլյանին տեսնել»,- ասաց մեր զրուցակիցը:
«Ժողովուրդ» օրաթերթը երեկ ամբողջ օրը փորձեց կապ հաստատել Մեսրոպ Առաքելյանի կամ Մանե Թանդիլյանի հետ, նրանք սակայն մեր թե՛ հեռախոսազանգերն անպատասխան թողեցին, թե՛ հաղորդագրությունները: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ նրանք լրատվամիջոցների հետ պարզապես չեն շփվում: Բայց եթե մեր հարցերին պատասխանելու ժամանակ չունեն, ապա կարող են գոնե կուսակցության մամուլի քարտուղար նշանակել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան