Իրանի զինված ուժերը երկրի հարավ-արևելքում ոչնչացրել են չորս հոգուց բաղկացած ահաբեկչական խումբ
Իրանի անվտանգության ուժերը չորս ահաբեկիչներից բաղկացած զինված խումբ են ոչնչացրել հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգներում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հինգշաբթի հայտնել է IRIB հեռարձակող կորպորացիան։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Սերավան քաղաքի տարածքում։ Գործողության ընթացքում խմբավորումից առգրավվել է մեծ քանակությամբ զենք։
Սիստան և Բելուջիստան նահանգը Իրանի լարվածության օջախներից մեկն է։ Այն սահմանակից է Պակիստանին և Աֆղանստանին, և արտերկրից թմրանյութերի շրջանառության, ինչպես նաև վառելիքի և այլ ապրանքների մաքսանենգության զգալի մասը տեղի է ունենում այդ տարածքում: Բացի այդ, այստեղ գործում են մի շարք անջատողական եւ իսլամիստական խմբավորումներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին