Սա մի բռնապետի տնազի իշխանություն է. Հայկ Մամիջանյան
«Այս պահին կապիտուլյանտի ղեկավարած թիմը փորձում է ևս մեկ անգամ վերահաստատի, որ ինքը ցանկանում է Հայաստանում հաստատել ավտորիտար ռեժիմ»,- Բարձրագույն դատական խորհրդի դիմաց ընդդիմության կազմակերպած ակցիայի ժամանակ լրագրողներին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը և իր մանկլավիկները ՏԻՄ վերջին ընտրություններից հետո փորձում էին բոլորին համոզել, որ այն ժողովրդավարության հաղթանակն է և թվարկում էին համայնքները, որտեղ ՔՊ-ն պարտվել էր, բայց այդ նույն համայնքներում այսօր ստոր քաղաքաքրեական միջոցներով ժողովրդի կողմից ընտրված ՏԻՄ թիմերի առաջնորդների նկատմամբ իշխանությունները ռեպրեսիաների է դիմում:
Մամիջանյանը նկատեց, որ իշխանությունները փոխեցին ՏԻՄ օրենսդրությունը, որպեսզի կարողանան ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակեն, դրան հաջորդեց համայնքների խոշորացումը, որը բացառապես քաղաքական էր, բայց իրենց նպատակին չհասան:
Նրա խոսքով՝ հիմա էլ իշխանությունները փոխել են օրենսդրությունը, որպեսզի կարողանան անազատության մեջ գտնվող ՏԻՄ առաջնորդների փոխարեն ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել:
«Սա մի բռնապետի տնազի իշխանություն է»,- հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը և տեղեկացրեց, որ ընդդիմությունը հավաքվել է ասելու, որ թույլ չեն տալու Փաշինյանի առաջարկած բռնապետությունը:
Մամիջանյանը Նիկոլ Փաշինյանի կողքին գտնվողներին հիշեցրեց Երևանի քաղաքապետի օրինակը և պնդեց, որ նրանց նույնպես սպասում է Մարությանի ճակատագիրը:
«Իշխանությունները պետք է հասկանան, որ կարմիր գծերն անցել են և երանի են տալու ընտրությունով գնալուն»,- մեկնաբանելով որոշ պարտված համանքներում իշխանությունների թեկնածուների կողմից մանդատ վայր դնելով նոր ընտրություններ կազմակերպելու փորձերն՝ ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան