ՔՊ-ն քվեարկությամբ ՀՀ ՄԻՊ թեկնածու առաջադրեց Ստամբուլյան և Լանզարոտեի կոնվենցիաների լոբբիստին
«Համացանցում Քրիստինե Գրիգորյանի մասին որոնումների արդյունքում գտնված հրապարակումների մեծ մասը վերաբերում է Ստամբուլյան և Լանզարոտեի կոնվենցիաներին»,- ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը և հիշեցրեց, որ դրանց ընդունման դեմ ՀՀ-ում դիմադրություն կար և բողոքի ակցիաներ էին իրականացվում:
Մանուկյանը նկատեց, որ ՔՊ-ի կողմից ՄԻՊ պաշտոնում առաջադրված Քրիստինե Գրիգորյանն ԱԺ-ում ներկայացրել է Լանզարոտեի կոնվենցիան, համոզել, որ Հայաստանում երեխաների նկատմամբ սեռական բռնություններն մեծ թիվ են կազմում, Ստամբուլյան կոնվեցիայի մասով էլ դիմել է միջազգային կառույցներին խորհուրդներ ստանալու համար:
Ընդդիմադիր պատգամավորը նկատեց, որ Քրիստիներ Գրիգորյանը 1999 թվականի մարտ-հոկտեմբերին աշխատել է ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում՝ թարգմանիչ-իրավաբան:
«Գրիգորյանն իր բոլոր պաշոնների կողքին գծիկով ավելացրել է իրավաբան որակավորումը՝ թերևս ցույց տալու համար իր մասնագիտական աշխատանքային ստաժը»,- հայտնեց Մանուկյանը և հավելեց, որ Գրիգորյանն արևելագետ է, միայն 2006-08 թթ-ին է Հյուսիսային համալսարան ստացել իրավագետ բակալավրի աստիճան, բայց անհասկանալի հիմնավորմամբ 2004-2009 թթ. աշխատել է ԱԺ օրենսդրության զարգացման վարչությունում:
«Հիմնավոր կասակածներ կան, որ Քրիստինե Գրիգորյանն իր գործունեությունում չի կարող լինել անկախ, անաչառ և անկողմնակալ, առավել ևս, որ այս իշխանությունները չեն հանդուրժում այդ հատկանիշները և ցավոտ են տանում իրենց քիմքին ոչ հաճո յուրականչյուր հայտարարություն»,-հայտարարեց Արեգնազ մանուկյանը և հավելեց.
«Հաշվի առնելով վերջին օրերին իշխանությունների կողմից խրախուսվող և քարոզվող հայ-թուրքական քիրվայությունը մեզ առջևում էլ ավելի մեծ փորձություններ են սպասվում, իսկ այդ պայմաններում ՄԻՊ պաշտոնում ոչ կամակատար և իշխանություններին դավադիր հրահանգները չկատարող հանձնարարություն չկատարող՝ այս քաղաքական ուժին հատկապես պետք չէ»:
«Հայաստան» խմբակցության պատգամավորը նկատեց, որ ինչպես մյուս բոլոր կայացած իստիտուտներն, այնպես էլ ՄԻՊ-ը, գործող իշխանությունը փորձում է ապականել և կոծկել Հայաստանի շահերի դեմ իրականացվող և իրականացվելիք քայլերը:
Հարակից հրապարակումներ`
- Դուք երջանիկ անորոշության, կամ տեղեկատվական վաակումի մեջ եք գտնում. Արեգնազ Մանուկյանը՝ ՄԻՊ թեկնածուին
- Վստահեցնում եմ փողոցում 10 անցորդից ոչ մեկը չի ճանաչի ՄԻՊ պաշտոնում ՔՊ-ի առաջարկած Քրիստինե Գրիգորյանին. Արեգնազ Մանուկյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան